Պետք է հասկանալ սեփական դերը յուրաքանչյուր խաղում․ Յամալ
Իսպանիայի ազգային հավաքականի հարձակվող Լամին Յամալը կիսվել է տպավորություններով Ազգերի լիգայի խաղարկության մեկնարկային տուրում Անգլիայի թիմի նկատմամբ արտագնա հաղթանակից (3:2) հետո:
Հիշեցնենք, որ հանդիպումը կայացել էր Լոնդոնի լեգենդար «Ուեմբլի» մարզադաշտում:
«Վաղ թե ուշ, բոլորն էլ պարտվում են, բայց մենք փորձում ենք ամեն ինչ անել պարտվողների շարքում չհայտնվելու համար: Այս մարզադաշտում խաղալը չափազանց բարդ է։
Մարզիչը մեզանից ակտիվ պրեսինգ է պահանջում: Ես միշտ ասում եմ, որ ցանկանում եմ առավելագույնս օգնել թիմին։ Լինում են պահեր, երբ կորցնում եմ կենտրոնացումս, բայց պատահում է նաև այնպես, որ խլում եմ գնդակը, մեն-մենակ դուրս գալիս դարպասապահի դիմաց և գոլ խփում:
Մենք արագ թիմ ենք և դեմ չենք հակագրոհներով խաղալուն: Պետք է հասկանալ սեփական դերը յուրաքանչյուր խաղում և դրանից առավելագույն օգուտ քաղել»,- «Բարսելոնայի» 19-ամյա աստղի խոսքերն է մեջբերում Marca-ն: