Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ
Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը։ Այս մասին գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը:
«Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան` զանգվածային ստի օրը:
Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու:
Սեպտեմբերին ու հոկտեմբերին բոլորիս ստում էին, որ ամեն ինչ անում են Արցախի ու հայ զինվորի համար, բայց ընդամենը հազարավոր զոհերով պահում էին իրենց աթոռը:
Նոյեմբերին զանգվածային համոզում էին, որ պատերազմը կանգնացնում են Արցախն ու ՀՀ սահմանները փրկելու համար: Հետո ստում էին, որ իշխանությունը պահում են, որ Արցախը անջատեն Ադբեջանից:
Հետո խաբում էին, որ Արցախում հայերի իրավունքների համար են պայքարում: Հետո խաբեցին, որ Արցախը փրկելու տարբերակ չկար: Ու էսպես շարունակ:
Հիմա ստում են, որ էլ վտանգ չկա ու իրենք պահում են մեր պետությունն ու ինքնիշխանությունը: Սա զանգվածային ստի քրոնիկոնն է: Ավելի ճիշտ դրա կարճ տարբերակը: Մենք ապրում ենք համատարած ստի պայմաններում:
Ստի վրա հիմնվածը ոչ միայն չի կարող անվտանգություն ապահովել, այլև կործանվելու է: Մեզ մնում է հոգով ամուր մնալ, որ դրանից հետո սուտը արմատախիլ անենք հանրային խոսքից: Ուրեմն, Արցախը ճշմարտության հաղթանակի խորհրդանիշն էլ է: Փառքի ճշմարտության համար ընկածներին, իսկ մեզ բոլորիս`ուժ»,- նշել է նա: