Թուլացրի պաշտպանությունս և վճարեցի դրա համար․ Ռուֆին՝ Ծառուկյանից կրած պարտության մասին
Բրազիլացի մարտիկ Մաուրիսիո Ռուֆին նշել է Արման Ծառուկյանից պարտությու կրելու պատճառները։
«Ես այս մենամարտին մոտեցա վստահությամբ, ուզում էի առաջին անգամ անցնել բոլոր իրավիճակների միջով և մենամարտը նոկաուտով ավարտել առաջին ռաունդում։ Նաև, ես ցանկանում էի ինքս ինձ ապացուցել, որ ամեն ինչ կարգին է։ Այնպես որ, ես ուզում էի պաշտպանվել յուրաքանչյուր թեյքդաուններից և չէի ձգտում արագ ավարտել մարտը։ Իմ առաջին իսկ հարձակումից հետո նա հայտնվեց կարճատև նոկդաունում։ Ես դա անմիջապես զգացի։ Զգացի, որ ես եմ վերահսկում մենամարտը, և երբ նա սկսեց դողալ, հասկացա, որ սկսում է ուժերը կորցնել։ Նա դողում էր, աչքը գրեթե ամբողջությամբ այտուցված էր, փակված։ Ես անընդհատ հարվածում էի նրա գլխին և վստահ էի, որ կավարտեմ մենամարտը երկրորդ ռաունդում։ Կարևոր է ասել, որ սխալն ամբողջությամբ իմն էր։ Դա իմ մեղքն է։ Ես անզգույշ էի։ Այնուամենայնիվ, պետք է արժանին մատուցել Արմանին, նա հիանալի մարտիկ է։ Երբ ինձ ասացին, որ ռաունդի ավարտին մնացել է 10 վայրկյան, և նա բռնեց ոտքս, դա իրականում լավ էր ինձ համար։ Ես մտածեցի, որ նա այստեղ մի փոքր ավելի շատ էներգիա կծախսի։ Կսկսվեր երկրորդ ռաունդը, և ես նրան նոկաուտի կենթարկեի։ Այնպես որ, ինձ համար դա լավ զարգացում էր։ Նա բռնեց ոտքս, երբ մնացել էր չորս վայրկյան։ Ես կարող էի հարվածներ հասցնել։ Ես կարող էի հեռանալ ցանկապատից, բայց չէի ուզում։ Ես ուզում էի այդ իմպուլսն օգտագործել նրա դեմ, և դա լավ միտք էր։ Բայց ես պարզապես դադարեցի ուշադրություն դարձնել, թուլացրի պաշտպանությունս, ինչը սովորաբար չեմ անում, և վճարեցի դրա համար»,- նշել է բրազիլացի մարտիկը։
Հիշեցնենք, որ Արման Ծառուկյանն առաջին ռաունդում նոկաուտի էր ենթարկել Մաուրիսիո Ռուֆիին։