Կոլումբիան խզում է դիվանագիտական հարաբերությունները Իրանի հետ
Կոլումբիայի ղեկավարությունը որոշել է խզել դիվանագիտական հարաբերությունները Իրանի հետ՝ մեղադրելով Թեհրանին «միջազգային ահաբեկչական խմբավորումների հետ ենթադրյալ կապերի» մեջ։
Այս մասին ասվում է լատինաամերիկյան հանրապետության արտաքին գործերի նախարարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։
«Արտաքին գործերի նախարարությունը, Կոլումբիայի կառավարության անունից, հայտարարում է, որ պաշտոնապես խզում է դիվանագիտական հարաբերությունները Իրանի Իսլամական Հանրապետության հետ», – ասվում է հայտարարության մեջ: