Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «լուսավորել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կառավարությունը 600 մլն դրամ կտրամադրի «Հրազդան» մարզադաշտի վերանորոգման համար Իրանը խստորեն քննադատել է Կանադայի վարչապետի հայտարարությունները Իրանի և ԱՄՆ-ի իշխանությունները պետք է կարգավորեն առկա hակամարտությունը և վերականգնեն խաղաղությունը Պարսից ծոցում. Չինաստանի ԱԳՆ Բանակից տարկետման կարգը փոխվում է․ ինչ է պետք իմանալ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները 87 մլն դրամ պարգևատրում կստանան Մենք Հայաստանն ավելի ենք մոտեցնում ԵՄ-ին՝ միաժամանակ աշխատելով խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի ուղղությամբ. ֆոն դեր Լայեն ՌԴ ԶՈՒ-ն hարվածել է Օդեսային. տnւժել են 2 հոգի Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters Արագածոտնում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավnրից մեկը ազատամարտիկ, «Հայ ազգային կոնգրես»-ի անդամ Վարդան Մալխասյանն է


Բանակից տարկետման կարգը փոխվում է․ ինչ է պետք իմանալ

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծով առաջարկվում է փոխել տարկետման գործընթացը։ 

Մասնավորապես, տարկետումը դադարեցնելու հարցը յուրաքանչյուր ուսանողի դեպքում կառավարության առանձին որոշմամբ լուծելու փոխարեն գործառույթն առաջարկվում է վերապահել զինվորական կոմիսարիատին։

Նախագիծը մշակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։

Գործող կարգավորմամբ՝ բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական՝ ԲՏՃՄ ուղղություններով, պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորող քաղաքացիներին կարող է տրվել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում։

Տարկետումը տրամադրվում է կառավարության որոշմամբ։

Քաղաքացին ուսումնառության ընթացքում որոշակի պայմանների պահպանման դեպքում չի զորակոչվում պարտադիր զինվորական ծառայության։ Տարկետումը պայմանավորված է նաև ուսանողի՝ բուհում ուսումնառությունը շարունակելու հանգամանքով։

Եթե քաղաքացին բուհից հեռացվում կամ ազատվում է, օրինակ՝ ակադեմիական անբավարար առաջադիմության,
օրենսդրությամբ սահմանված պարտականությունները չկատարելու, բուհի կանոնադրությամբ կամ ներքին կարգապահական կանոններով նախատեսված պարտականությունները չկատարելու կամ բուհի և ուսանողի միջև կնքված ուսումնառության պայմանագրով նախատեսված պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու պատճառով, կորցնում է տարկետման իրավունքը և ենթակա է զորակոչի՝ օրենքով սահմանված կարգով։

Այս պահին տարկետումը դադարեցնելու որոշումը նույնպես կայացվում է կառավարության որոշմամբ։

Բուհից հեռացված կամ ազատված ուսանողի վերաբերյալ տեղեկատվությունը ստանալուց հետո ԿԳՄՍ նախարարությունը մեկամսյա ժամկետում Կառավարություն է ներկայացնում տվյալ քաղաքացուն տրված տարկետումը դադարեցնելու մասին որոշման նախագիծ։ Յուրաքանչյուր քաղաքացու համար կազմվում է առանձին նախագիծ, քանի որ բուհերից ուսանողների վերաբերյալ տեղեկատվությունը նախարարություն է ներկայացվում տարբեր ժամանակահատվածներում։ Նախագծի հեղինակների գնահատմամբ՝ սա հանգեցնում է նրան, որ նույնիսկ մեկ քաղաքացու տարկետումը դադարեցնելու համար անհրաժեշտ է Կառավարության առանձին որոշում։

Նախագծով առաջարկվում է տարկետման տրամադրման և դադարեցման գործընթացում փոփոխություն կատարել։ Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքից կհանվի այն դրույթը, որով ԲՏՃՄ ուղղություններով սովորող քաղաքացիներին տարկետում տրամադրելու հարցը կապվում է կառավարության որոշման հետ։ Նախատեսվում է, որ համապատասխան կարգավորումների փոփոխությունից հետո հնարավոր կլինի տարկետումը տրամադրելու և դադարեցնելու գործառույթը վերապահել զինվորական կոմիսարիատին։ Այսինքն՝ բուհից հեռացված կամ ազատված յուրաքանչյուր ուսանողի տարկետումը դադարեցնելու համար այլևս անհրաժեշտ չի լինի կառավարությանը առանձին որոշման նախագիծ ներկայացնել։

Նախագծի հիմնավորման համաձայն՝ նախատեսվող փոփոխության նպատակն է կարգավորել տարկետման տրամադրման և դադարեցման գործընթացը և այն դարձնել ավելի անմիջական։

Փոփոխություն է նախատեսվում նաև օրենքի 25-րդ հոդվածում՝ տարկետման համապատասխան հիմքերի շրջանակը հստակեցնելու նպատակով։ Առաջարկվում է փոփոխություն կատարել նաև կառավարության՝ 2023 թվականի մարտի 23-ի N 383-Ն որոշման մեջ, որով կարգավորվում են համապատասխան գործընթացները։

Փոփոխության ընդունման դեպքում բուհից հեռացված կամ ազատված ուսանողի համար տարկետման իրավունքի կորուստը չի վերանում։ Փոխվում է հիմնականում այն հարցը, թե ով և ինչ ընթացակարգով է դադարեցնում արդեն տրամադրված տարկետումը։ Փոփոխությունը նախատեսում է այդ տարկետման դադարեցման գործընթացը Կառավարության առանձին որոշումից տեղափոխել զինվորական կոմիսարիատի մակարդակ։

Նախագծով սահմանվում է, որ օրենքն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հիմնավորման համաձայն՝ օրենքի ընդունումից հետո փոփոխություններ պետք է կատարվեն նաև կառավարության 2023 թվականի մարտի 23-ի N 383-Ն որոշման մեջ։

Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «լուսավորել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կառավարությունը 600 մլն դրամ կտրամադրի «Հրազդան» մարզադաշտի վերանորոգման համար Իրանը խստորեն քննադատել է Կանադայի վարչապետի հայտարարությունները Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունըԻրանի և ԱՄՆ-ի իշխանությունները պետք է կարգավորեն առկա hակամարտությունը և վերականգնեն խաղաղությունը Պարսից ծոցում. Չինաստանի ԱԳՆ Բանակից տարկետման կարգը փոխվում է․ ինչ է պետք իմանալ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները 87 մլն դրամ պարգևատրում կստանան Մենք Հայաստանն ավելի ենք մոտեցնում ԵՄ-ին՝ միաժամանակ աշխատելով խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի ուղղությամբ. ֆոն դեր Լայեն ՌԴ ԶՈՒ-ն hարվածել է Օդեսային. տnւժել են 2 հոգի Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանՆեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters Խայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան Արագածոտնում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավnրից մեկը ազատամարտիկ, «Հայ ազգային կոնգրես»-ի անդամ Վարդան Մալխասյանն է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանԵրկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան Չինաստանը առգրավել է F-35 կործանիչի պահեստամասեր, որոնք հայտնվել էին Հոնկոնգում. Bloomberg Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 24-ի 08։00-ի դրությամբ Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Լույս չի լինելու Փաշինյանը և Փեզեշքիանն անդրադարձել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին և դրանց ընդլայնմանը միտված քայլերին 14 հազար տոմսից վաճառվել է 6 հազարը․ դատարկ տրիբունաների պատասխանատուն ո՞վ է «Հաղթանակ» կամրջի տակ 40-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել Ռոստովի մարզում նավթաբազայի վարչական շենքերն են վնասվել ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ Դավթյան
Ամենադիտված