Մարտակերտում առաջին հերթին տանիքներն ենք վերանորոգում. վարչակազմի ղեկավար
ՀասարակությունNews.am-ը գրում է .
Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղում առաջիկայում կսկսվեն ադրբեջանական արկակոծման հետեւանքով վնասված տների վերանորոգման աշխատանքները: Այս մասինNEWS.am-ի թղթակցին ասաց Մարտակերտի վարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանը:
«Մատաղիսում մեծ մասամբ ապակիներն են վնասվել: Մի անգամ գցել ենք ապակիները, հետո հակառակորդն արկակոծել է, նորից են վնասվել: Հիմա սպասում ենք, որ բնակիչները վերադառնան իրենց տները, դռները բացեն, որ մենք նորից ապակիները գցենք»,- ասաց Վլադիկ Խաչատրյանը` նշելով, որ առաջիկա օրերին մատաղիսցիները կվերադառնան իրենց տները:
Վարչակազմի ղեկավարի խոսքով` Մարտակերտ քաղաքում առաջնահերթության կարգով վերանորոգում են տանիքները եւ ամբողջությամբ ավիրված 3-4 տունը:
«Մարտակերտ քաղաքում վնասներն ավելի շատ են: Առաջին հերթին տանիքներն ենք տեղադրում, հետո արդեն ապակիները կգցենք»,- նշեց Վլադիկ Խաչատրյանը:
Նշենք, որ մարտակերտցիներից շատերն արդեն վերադարձել են իրենց տները եւ ապրում են իրենց բնականոն կյանքով: