Թրամփը կխախտի գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը՝ հանուն Սի Ծինփինի. FT
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անձամբ կդիմավորի Չինաստանի նախագահ Սի Ծինփինին Էնդրյուսի ռազմաօդային բազայում՝ խախտելով 60-ամյա արարողակարգը. հաղորդում է Financial Times-ը։
«Սա առաջին դեպքը կլինի, երբ ԱՄՆ գերագույն գլխավոր հրամանատարն անձամբ կդիմավորի համաշխարհային առաջնորդի այս բազայում այն բանից հետո, երբ 1962 թվականին Ջոն Քենեդին հանդիպեց Մեծ Բրիտանիայի վարչապետ Հարոլդ Մըքմիլանին այս թռիչքուղում», – նշում է հրատարակությունը։
Սա առաջին դեպքը չէ, երբ Թրամփն անձամբ է ողջունում մեկ այլ համաշխարհային տերության առաջնորդի։ 2025 թվականի օգոստոսին նա անձամբ դիմավորել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Անքորիջի թռիչքուղում։
Սի Ծինփինը Միացյալ Նահանգներ կայցելի սեպտեմբերի 23-25-ը։ Սա նրա առաջին պետական այցը կլինի ԱՄՆ 11 տարվա ընթացքում։