Ղազախստանի մարմնավաճառները սպառնում են Նազարբաեւին ցույցով
ՄիջազգայինՂազախստանի մարմնավաճառները դիմել են երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին եւ բարձրագույն ղեկավարությանը, հաղորդում է lenta.ru-ն՝ վկայակոչելով Yvision.kz-ը, որտեղից ավելի ուշ նյութը հեռացվել է։
Թեթեւ վարքի տեր կանայք նշել են, որ նավթի գներն ընկել են, ապրելը դժվարացել է, իսկ իրենց հաճախորդներն ավելի աղքատ են դարձել։ Միաժամանակ նրանց, ում իրենք ստիպված են վճարել (կավատներ, ոստիկաններ, սաունաների տերեր) բարձրացրել են գները։
Կանայք բողոքում են նաեւ Ուզբեկստանից, Ղրղզստանից ու Ուկրաինայից ժամանակ մրցակիցներից։ «Մենք կոչ ենք անում քաղաքակիրթ, թափանցիկ եւ բժշկական տեսանկյունից պաշտպանված ինտիմ ծառայությունների շուկա ստեղծել։ Միաժամանակ մենք պատրաստ ենք վճարել հարկերը երկրի բյուջեին, եւ դա փոքր գումար չէ»,-հայտարարել են նրանց։
Մարմնավաճառները նշել են, որ այդ պահանջներով պատրաստ են համազգային բողոքի ցույց անցկացնել։