Բակո Սահակյանն այցելել է ԼՂՀ հյուսիսային սահմանագծերից մեկը
Ուշադրության կենտրոնումԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 14-ին այցելել է հանրապետության հյուսիսային սահմանագծերից մեկը, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին եւ տիրող իրավիճակին, տվել համապատասխան հանձնարարականներ դրված խնդիրների լուծման ուղղությամբ: Այս մասին Արմենպրես-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։