Գեղասահքի Ակոպովա-Ռախմանին սպորտային զույգը հաղթահարել է Աշխարհի առաջնության կարճ ծրագրի արգելքը ԱԹՍ-ն hարվածել է հում նավթ տեղափոխող թուրքական նավին Արմավիրի մարզում «Ford Transit»-ը ընկել է կամրջից Դրսում խոնարհվում են ադրբեջանցիների առաջ, շարժվում նրանց թելադրանքով, իսկ ներսում՝ իրենց պատառոտում են՝ հայտարարելով, թե հաջողել են, թե իրենց դեմ խաղ չկա․ Տիգրան Աբրահամյան Իրանը ցանկանում է, որ Լիբանանը ներառվի hրադադարի ցանկացած hամաձայնագրում. Reuters 31-րդ երթուղին սպասարկող ավտոբուս է այրվել, տուժածներ կա՞ն Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ մարտի 26-ի համար Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Իրանը վերանայում է ԱՄՆ-ի hրադադարի ծրագիրը, սակայն մտադիր չէ բանակցություններ վարել hակամարտությունը մեղմելու համար. Արաղչի Բելառուսը և ԿԺԴՀ-ն բարեկամության պայմանագիր են ստորագրել


ՕԵԿ-ի նախագիծը «դրսից» էր սիրուն

Blog

Կարեն Միկոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

ԱԺ պատգամավորներ Հովհաննես Մարգարյանը և Հեղինե Բիշարյանը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են «Շիրակի մարզի համայնքներում և Գյումրի քաղաքում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Դրա ընդունման դեպքում, ըստ հեղինակների հիմնավորման, Շիրակի մարզի բոլոր համայնքներում և Գյումրիում առևտրատնտեսական գործունեություն իրականացնող կազմակերպությունների, իրավաբանական և ֆիզիկական անձանց համար կսահմանվեն որոշակի հարկային արտոնություններ, որոնց արդյունքում աղետի գոտում, մասնավորապես Գյումրի քաղաքում,կակտիվանան նպատակային ներդրումները, տնտեսվարողների համար կստեղծվեն հարկային բարենպաստ և առանձնահատուկ արտոնյալ պայմաններ:

Նախագծի ընդունմամբ, դարձյալ ըստ օրինագծի հեղինակների, Գյումրու «Շիրակ» օդանավակայանի տարածքը կսահմանվի ազատ տնտեսական գոտի, որը հնարավորություն կտա ավելացնելու չվերթների քանակը, կստեղծվեն նոր աշխատատեղեր և նշված ոլորտում, և ամբողջ մարզում: Թվում է, թե կառավարությունը ոչ մի պատճառ չպետք է ունենար վիճարկելու կամ, մանավանդ, մերժելու պատգամավորների օրինագիծը, որի էությունը շարադրված է այսքան օբյեկտիվ և հակիրճ բնութագրումներով: Սակայն կառավարությունը կառավարություն չէր լինի, եթե ժլատ տողերի հետևում չբացահայտեր խնդրի բուն էությունը:

Իրականում օրինագծով առաջարկվում է սահմանել, որ`
ա/ առևտրի օբյեկտների, առևտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով բնակչությանը մանրածախ վաճառքի իրականացման գործունեությունից ստացված եկամուտներն ազատվում են շրջանառության հարկից Գյումրի քաղաքի վարչական սահմաններում` 50 տոկոսի չափով, իսկ Շիրակի մարզի այլ համայնքների վարչական սահմաններում` ամբողջությամբ,

բ/քաղաքում և մարզի այլ համայնքներում բնակչությանը մանրածախ վաճառք իրականացնող և շրջանառության հարկ վճարող համարվող անհատ ձեռնարկատերերն ազատվում են եկամտային հարկից: Բացի այդ, շրջանառության հարկից ամբողջությամբ, իսկ Գյումրի քաղաքում` 50 տոկոսի չափով, ազատվում են իրացումից ստացված եկամուտները, օտարման գործարքները, շահութահարկից կամ եկամտային հարկից` իրացումից ստացման ենթակա եկամուտները և այլն:

Առաջարկվում է սահմանել նաև, որ Գյումրի քաղաքում 40 և ավելի աշխատատեղ ստեղծելու նպատակով նվազագույնը 100 մլն դրամ ներդրում իրականացնող կազմակերպությունները 18 ամիս ժամկետով ազատվում են շահութահարկից և եկամտային հարկից: Նույն հարկատեսակներից 2 տարով ազատվում են 80 և ավելի աշխատատեղ ստեղծելու նպատակով նվազագույնը 400 մլն դրամ ներդրում իրականացնող, 3 տարով` 100 և ավելի աշխատատեղ ստեղծելու նպատակով նվազագույնը 400 մլն դրամ ներդրում իրականացնող, 4 տարով`150 և ավելի աշխատատեղ ստեղծելու նպատակով նվազագույնը 1 մլրդ դրամ ներդրում իրականացնող կազմակերպությունները և այլն:

ՀՀ կառավարությունը ողջունելի է համարել ներդրումային միջավայրի բարելավմանը և համայնքների գործարար ակտիվության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումները: Այդ է վկայում կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ ՀՀ ԱԺ ընդունած «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» ՀՀ օրենքը: Միաժամանակ կառավարությունը գտնում է, որ ներդրումային միջավայրի գրավչության բարձրացմանն ուղղված միջոցառումները պետք է լինեն առավելագույնս հավասարակշռված և հասցեական, որպեսզի դրանց արդյունքները գերազանցեն պետության կրած կորուստները:

Ներդրումների ներգրավման խնդիրն այսօր արդիական է ամբողջ հանրապետությունում: Այդ առումով անհասկանալի է նման խտրական մոտեցման տրամաբանությունը: Մասնավորապես. անհասկանալի է, թե ինչու են արտոնությունները նախատեսվում միայն Շիրակի մարզի կամ Գյումրի քաղաքի համար, երբ ներդրումների ներգրավման խնդիր ունեն նաև Լոռու մարզը կամ Վայոց ձորի մարզը:

Կառավարությունն այսքանով չի բավարարվում և մատնանշում է ևս մի քանի փաստարկ, որոնք անցանկալի են դարձնում պատգամավորների օրինագծի ընդունումը: Մասնավորապես, անհասկանալի է մնում, թե «Շիրակ» օդանավակայանի տարածքը ազատ տնտեսական գոտի սահմանելու առաջարկությունն ինչպես կարող է նպաստել այդ օդանավակայանի չվերթների քանակի աճին: Իր ս.թ. հունիսի 10- ի նիստում դեմ արտահայտվելով ԱԺ պատգամավորներ Հովհաննես Մարգարյանի և Հեղինե Բիշարյանի օրենսդրական նախաձեռնությանը, կառավարությունը, ինչպես պահանջում է օրենքը, հարցն ԱԺ- ում քննարկելիս հարակից զեկուցող է հաստատել ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանին:

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությունը Գեղասահքի Ակոպովա-Ռախմանին սպորտային զույգը հաղթահարել է Աշխարհի առաջնության կարճ ծրագրի արգելքը ԱԹՍ-ն hարվածել է հում նավթ տեղափոխող թուրքական նավին Արմավիրի մարզում «Ford Transit»-ը ընկել է կամրջից Դրսում խոնարհվում են ադրբեջանցիների առաջ, շարժվում նրանց թելադրանքով, իսկ ներսում՝ իրենց պատառոտում են՝ հայտարարելով, թե հաջողել են, թե իրենց դեմ խաղ չկա․ Տիգրան Աբրահամյան Իրանը ցանկանում է, որ Լիբանանը ներառվի hրադադարի ցանկացած hամաձայնագրում. Reuters Անվտանգության մոլորություն․ երբ սխալ հաշվարկները խորացնում են երկրի խոցելիությունը 31-րդ երթուղին սպասարկող ավտոբուս է այրվել, տուժածներ կա՞ն Ջուրը կա, բայց չկա․ համակարգային ճգնաժամ՝ կառավարման անգործության պայմաններում Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ մարտի 26-ի համար Երկարատև խաղաղաղությունը սկսվում է այս քայլերից այսօր. Գոհար Ղումաշյան Ինչի՞ է հանգեցնելու գիտության ոլորտի անտեսված վիճակը. «Փաստ» Սահմանադրական փոփոխությունների ճակատագրական հանգրվանը. «Փաստ» «Գործողներին ընտրելու պարագայում Հայաստան չի լինելու». «Փաստ» Խելացի տան արժեքը Հայաստանում Պարզապես օրակարգ թելադրել ու ասելիքը հասցնել հանրությանը. «Փաստ» Նախընտրական ևս մեկ «տեսլական», որի անհրաժեշտությունը մեկ տարի առաջ «բացակայում» էր. «Փաստ» Պաշտպանության նախկին նախարարի անեկդոտը «Նիկոլի զենքի» մասին. «Փաստ» Ժողովուրդը Եկեղեցու հետ է. ի աջակցություն Սուրբ Էջմիածնի ստորագրահավաքը ռեկորդային կարճ ժամանակում 50000 ստորագրություն հավաքեց. «Փաստ» Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Իրանը վերանայում է ԱՄՆ-ի hրադադարի ծրագիրը, սակայն մտադիր չէ բանակցություններ վարել hակամարտությունը մեղմելու համար. Արաղչի Բելառուսը և ԿԺԴՀ-ն բարեկամության պայմանագիր են ստորագրել Ի՞նչ եղանակ է սպասվում մարտի 26-ից 30-ինՄարտի 26-ին և 27-ին լույս չի լինելու․ հասցեներԾափաթաղում 3-ամյա երեխային կյանքից զրկած հայրը դատապարտվեց ցմահ ազատազրկմանՄենք ձայն ՉԵՆՔ ՏԱ որևէ այլ կուսակցության․ Սամվել Կարապետյանը՝ հաջորդ վարչապետ. Նարեկ ԿարապետյանԱյլևս թույլ չենք լինի․ կունենանք ուժեղ և տևական խաղաղություն. Նարեկ ԿարապետյանՄիլիոնի «վերադարձից» մինչև ռեպարացիաներ․ Բաքվի պահանջները կոշտանում են, Երևանը՝ լռում. Նահապետյան (տեսանյութ) Ֆինանսական գրագիտության դասընթաց ԵՊՀ-ում․ Իդրամ և IDBankԱրցախի վերահայացում․ ինչպե՞ս. ՀայաՔվե Հիմնասյուներ«Ոչ Արեւմտյան Ադրբեջանին» շարժումը բացահայտում է Ադրբեջանի զավթողական ծրագիրը (տեսանյութ)Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը Այրվում է «Կանազի» շենքըՄոսկվայի վրա 8 ԱԹՍ է խփվել«Խելացի սահմաններից» մինչև ուժեղ դիվանագիտություն. Հայաստանում ներկայացրել են ուժեղ խաղաղության ծրագիրըԱնվտանգային ծրագրերով և մեր ազգի ամբողջ պոտենցիալը համախմբելով՝ Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ ունենալու ենք տեղ արևի տակ. Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանը ներկայացրեց, թե ինչպիսին կլինի բանակը իրենց հաղթանակի դեպքումՀրդեհ Գյումրի քաղաքում․ տուժածներ չկան Բարձրաստիճան պաշտոնյա Միրզոյանը, ըստ էության, առանց որևէ ապացույցի, ընդդիմությանը վերագրում է պետության գոյությանը uպառնացող վարքագիծ. Սուրեն Սուրենյանց Արթուր Ավանեսյանը ջանք չխնայեց Հայաստանի համար, հիմա նա պատրաստ է հաջորդ պայքարին՝ անվտանգություն ապահովելու համար. Նարեկ Կարապետյան«Ուժեղ խաղաղության» միջազգային համաժողով՝ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբՌուբլին թանկանու՞մ էՄերձավոր Արևելքի hակամարտության կարգավորման բանակցությունները կարող են կայանալ Պակիստանում կամ Թուրքիայում. Reuters Մահացած զինծառայող 19-ամյա Վարդանը Աբովյանից էր ԵՄ-ին պետք չէ խաղաղություն Ուկրաինայում, որը հաշվի կառնի Ռուսաստանի շահերը. Զախարովա «Հրապարակ». Փաշինյանն ու նրա կառավարությունը ընդդիմությունից գաղափարներ են գողանումԻսրայելը hարվածել է Իրանի սnւզանավերի նախագծման միակ կենտրոնին. ՑԱԽԱԼԴպրոցում անչափահասը հայհոյել է, վիճաբանել պահակի հետ և հարվածել նրան․ վերջինը հիվանդանոցում էՀրդեհ` Գյումրիում․ տուժածներ չկան Հայաստանը նոր քաղաքական մշակույթի կարիք ունի․ Արմեն Մանվելյան
Ամենադիտված