Իրանցիները լքել են Դոհայի բանակցությունները, օրակարգում ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ առաջարկն էր Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հորմուզի նեղուցում ինը օրվա ընթացքում 11 լցանավ է այրվել Չինաստանը և Օմանը ԱՄՆ-ին և Իրանին hրադադարի կոչ են արել Վարորդները փորձել են կաշառել պարեկներին. երկուսն էլ ձերբակալվել են Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտին Թբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը Մեկնարկել է Հայաստան — Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին հրաձգությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է տուժել 2026թ. ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թիվը հասել է 43-ի. «Ինֆոքոմ»

Ադրբեջանական քարոզչությունը հերթական անգամ հայտնվել է ծուղակում

«Գեղարդ» վերլուծականը հոդված է հրապարակել․

«Բաքվի հետազոտական ինստիտուտ» ուղեղային կենտրոնի տնօրեն, պատմաբան Ալթայ Գյոյուշովը X-ի իր էջում օրերս տառացիորեն մերկացրել է ադրբեջանական քարոզչության հորինվածքներից մեկը։

Գյոյուշովն անդրադարձ է կատարել Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնական էջում Մագդալենա Գրոնոյի գրառմանը։ Ըստ այդ գրառման՝ սեպտեմբերի 11-12-ը ԵՄ հատուկ ներկայացուցչը մասնակցել է ադրբեջանական իշխանությունների՝ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների համար կազմակերպած այցին դեպի «Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի նախկին կոնֆլիկտային գոտի հանդիսացող շրջաններ»՝ ծանոթանալու տեղի իրավիճակին։

Ուշագրավն այն է, որ Գյոյուշովն իր անդրադարձում շեշտել է, թե Ադրբեջանի պատմության մեջ ոչ ոք այդ տարածաշրջանն «Արևելյան Զանգեզուր» չի անվանել, և փաստացի, տերմինը շրջանառության մեջ է դրվել նախագահ Ալիևի կողմից՝ 2020 թվականի պատերազմից անմիջապես հետո։

Պատմաբանն անգամ ծաղրել է այդ «տերմին»-ը՝ այն անվանելով Ալիևի «գյուտ»։ Շեշտելով, թե տերմինի կիրառությունն ու տարածումն ինքնին հակասում է խաղաղության մասին դրա հռետորաբանությանը՝ Գյոյուշովը նշել է․ «Ինչպե՞ս կարող է նման հռետորաբանությունը խրախուսող Եվրոպան անկեղծորեն ցանկանա խաղաղություն տեսնել տարածաշրջանում»։

Նշենք, որ Գյոյուշովը երբեմն հանդես է գալիս ալիևյան վարչակարգը դատապարտող ելույթներով՝ հայտնվելով ադրբեջանական իշխանությունների թիրախում։ 2025 թվականին «հակապետական կոչեր անելու» մեղադրանքով Գյոյուշովը, Բինգարդիի շրջանի դատարանի որոշմամբ, անգամ Ադրբեջանից դուրս դատապարտվել է 6 տարվա ազատազրկման՝ Քրեական օրենսգրքի 281․2 հոդվածով։

Գյոյուշովն ադրբեջանցի գիտնականներից միակը չէ, ով դատապարտել է նմանօրինակ մտացածին քարոզչական հնարքները։ Նույն կերպ, օրինակ, այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» եզրույթին անդրադարձել է Նիդերլանդներում գտնվող վտարանդի, ադրբեջանցի մեկ այլ պատմաբան և հակամարտություններն ուսումնասիրող Արիֆ Յուսուֆը։ Վերջինս նախկինում եղել է քաղբանտարկյալ՝ ադրբեջանական իշխանությունների որդեգրած քաղաքականության վերաբերյալ քննադատական իր հոդվածների պատճառով։ Յուսուֆի կարծիքով՝ «Արևմտյան Ադրբեջան» նարատիվը քաղաքական ու քարոզչական գործիք է։

Էլ ավելի ուշագրավ է այն, որ անգամ թուրք մասնագետներն են դատապարտում ալիևյան քարոզչության այս դրսևորումները։ Թուրք քաղաքագետ Ջենգիզ Աքթարը ևս քննադատել է «Արևմտյան Ադրբեջան» եզրույթի կիրառումը։ Հարցազրույցներից մեկում Աքթարը նշել է, որ նույնիսկ Ղարաբաղը գրավելուց հետո Բաքուն «կանգ չի առել» և այս անգամ շրջանառության մեջ է մտցրել «Արևմտյան Ադրբեջան» եզրույթը՝ ուղղակիորեն նկատի ունենալով Հայաստանը։

Աքթարը գիտական իր հոդվածներում ու շրջանակներում ակտիվորեն քննարկում և քննադատում է այս երևույթը։

Թուրք գիտնական և քաղաքական գործիչ Բասկըն Օրանը ևս անդրադարձել է Ադրբեջանի կողմից կիրառվող տերմինաբանություններին։ Հարցազրույցի ընթացքում Օրանը շեշտել է, որ Ադրբեջանը Հայաստանի տարածքի մոտավորապես 70 %-ն անվանում է «Արևմտյան Ադրբեջան»։ Գործիչը դա բնութագրել է որպես էքսպանսիոնիստական հռետորաբանություն՝ նշելով, որ տերմինը հանդիսանում է որպես քողարկող գործոն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների զարգացմանը և նպատակ է հետապնդում խաղաղության գործընթացում զրոյացնել արձանագրված ձեռքբերումները։

Ակնհայտ է, որ ալիևյան ապարատի կողմից ստեղծված և շրջանառության մեջ դրված «Արևելյան Զանգեզուր» և «Արևմտյան Ադրբեջան» քարոզչական հորինվածքները չունեն պատմագիտական որևէ հիմք և սուր քննադատության են արժանանում անգամ ադրբեջանցի և թուրք պատմաբանների ու գիտնականների կողմից։ Սա ևս մեկ անգամ ապացուցում է այս քարոզչանյութի հակագիտական ու սնանկ լինելը։


Հետևեք
 մեզ՝ այստեղ

Ձյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻրանցիները լքել են Դոհայի բանակցությունները, օրակարգում ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ առաջարկն էրԻ՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ ՎարդևանյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքըՀորմուզի նեղուցում ինը օրվա ընթացքում 11 լցանավ է այրվելՉինաստանը և Օմանը ԱՄՆ-ին և Իրանին hրադադարի կոչ են արելՎարորդները փորձել են կաշառել պարեկներին. երկուսն էլ ձերբակալվել են«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպաԹրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտինՊետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԹբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջըԱյսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա ՂահրամանյանՄեկնարկել է Հայաստան — Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքըԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին հրաձգությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է տուժել2026թ. ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թիվը հասել է 43-ի. «Ինֆոքոմ»«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ ԴիլիջանումՔննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերԻրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու պատրաստակամության մասինՎրաստանի նպատակն է ամրապնդել տնտեսական և մարդասիրական կապերը Ռուսաստանի հետ. ԿոբախիձեՄեկնարկել է. Կենսաթոշակառուների համար կարևոր տեղեկություն է հրապարակվելԳազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ. ԿԲ նախագահԱզդակները ծայրաստիճան տագնապ են հարուցում. ԶախարովաԱպագայում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերականգնման մասին խոսելն առայժմ հազիվ թե հնարավոր լինի. ՊեսկովԿարմիր գույնը ռուսների «ԴՆԹ -ի մեջ է». փորձագետՍոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԱստված մի արասցե՝ հասնեք այն օրվան, ապրեք հանգիստ. ՇոյգուԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանՀայաստանում հասցեների հաշվառման կարգը կարող է փոխվելՎարորդներին զգուշացնում են․ տեսախցիկներ են տեղադրվելու, նշված փողոցում երթևեկությունը կսահմանափակվիԵրևանում նոյեմբերի 3-ին՝ ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցումԵԱՏՄ անդամ լինելով` ԵՄ անդամ չես կարող դառնալ. Մենուա ՍողոմոնյանԲելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել
Ամենադիտված