Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» կտավը 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է (լուսանկարներ)
ՄշակույթԱկանավոր նկարիչ Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» կտավը, որը նկարիչը ստեղծել է շուրջ 130 տարի առաջ, առաջին անգամ ցուցադրվում է նրա հայրենիքում՝ Հայաստանում։ «Արմենպրես» -ի հաղորդմամբ՝ արվեստասերները կարող են կտավին ծանոթանալ «Մարդկության դեմքը. Սուրենյանցի «Լքյալը» և հումանիստական արվեստը» միջազգային ցուցահանդեսում:

Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 16-ին Հայաստանի ազգային պատկերասրահում։
Արվեստասերները հնարավորություն ունեն առաջին անգամ Հայաստանում տեսնելու Սուրենյանցի այս նշանակալի աշխատանքը և ծանոթանալու նկարչի ստեղծագործության հումանիստական շերտերին։

«Լքյալը» Սուրենյանցի այն ստեղծագործություններից է, որոնցում նկարիչն անդրադառնում է մարդու ճակատագրին, ցավին ու մենակությանը։
Ցուցահանդեսը Հայաստանի ազգային պատկերասրահում հասանելի է արվեստասերների համար։
