ԱՄՆ-ին անհանգստացնում է «Բոկո Հարամի» և ԻԼԻՊ-ի համագործակցությունը
ՄիջազգայինՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հայտարարել է, որ անհանգստացած է Նիգերիայի տարածքում գործող «Բոկո Հարամ» ահաբեկչական խմբավորման կողմնակիցների և «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների համագործակցությամբ, գրում է BBC-ն:
«Մենք տեղեկություններ ենք ստացել նրանց միջև համագործակցության մասին։ Մենք ունենք տեղեկություններ փոխադարձ նյութատեխնիկական օգնության մասին»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Թոնի Բլինքենը:
Նա հավելել է, որ ԱՄՆ-ն ուշադիր հետևում է տեղի ունեցող իրադարձություններին և ցանկանում է կտրել նրանց կապերը՝ խոչընդոտելու համար ահաբեկիչների համագործակցության հետագա զարգացումը։