Ռուսաստանը մեղադրվել է ռազմական հանցագործությունների մեջ
ՄիջազգայինՈւկրաինան ՄԱԿ-ում Միջազգային քրեական դատարանին կոչ է արել հետաքննություն սկսել Դոնբասում զանգվածային սպանությունների կապակցությամբ, հայտնում է Lenta.ru-ն:
Ուկրաինական պատվիրակությունը այդ հանցագործությունները կատարելու մեջ մեղադրել է Ռուսաստանին, ինչպես նաև Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների առաջնորդներին:
«Ուկրաինայի ներսում և շուրջը ձևավորված ներկա բարդ իրավիճակի լույսի ներքո մենք լիովին ընդունում ենք Միջազգային քրեական դատարանի գլոբալ իրավասության և օրինականության ապահովման անհրաժեշտությունը»,- ասված է դիվանագետի հայտարարությունում: