2024 թվականի ընտրություններից հետո Թրամփի կարողությունն աճել է 2,7 միլիարդ դոլարով. Forbes
ՄիջազգայինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարողությունը կազմում է 7 միլիարդ դոլար, ինչը 2,7 միլիարդ դոլարով ավելի է, քան 2024 թվականի ընտրություններից առաջ: Այս մասին հայտնել է Forbes ամսագիրը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մեր վերջին հաշվարկներով, որոնք թարմացվել են սեպտեմբերին, Թրամփի կարողությունը կազմում է 7 միլիարդ դոլար: Նախագահը մոտ 2,7 միլիարդ դոլարով ավելի հարուստ է դարձել, քան այն ժամանակ, երբ հաղթանակ տարավ 2024 թվականի ընտրություններում»,- հայտնել է հրատարակությունը։
Ըստ դրա տեղեկությունների՝ ամերիկացի առաջնորդին հաջողվել է զգալի գումարներ վաստակել արտասահմանյան ընկերությունների հետ գործարքների և կրիպտոարժույթի հաշվին: Ինչպես նշում է ամսագիրը, ամերիկյան պատմության մեջ ոչ ոք քաղաքականությունից այսքան շատ չէր վաստակել։
Ավելի վաղ CNBC հեռուստաալիքը հայտնել էր, որ Թրամփի ներդրումները Chevron, ConocoPhillips, Exxon Mobil, Kinder Morgan, Marathon Petroleum, Occidental Petroleum, Phillips 66, Valero Energy և Williams Companies նավթագազային ընկերություններում թանկացել են միլիոնավոր դոլարներով՝ Իրանի դեմ ռազմական գործողության սկզբից ի վեր։
Հուլիսին The Washington Post թերթը հայտնել էր, որ 2025 թվականի ընթացքում Թրամփի կարողության աճն աննախադեպ է ամերիկյան առաջնորդների համար: Ավելի ուշ քաղաքականն իր հարցազրույցում CNBC-ին հերքել էր, որ իր կարողության աճն ինչ-որ կերպ կապված է ԱՄՆ վարչակազմի ղեկին գտնվելու հետ: Նախագահի խոսքով՝ իր բիզնեսն այժմ կառավարում են իր երեխաները։