ԱՄՆ Արդարադատության նախարարությունը պնդում է, որ ռուսական հետախուզական ծառայությունները ծրագրել են ռուս ընդդիմադիր գործիչների սպանություններ և դիվերսիաներ
ՄիջազգայինԱՄՆ Արդարադատության նախարարությունը հայտարարել է Եվրոպայում դիվերսիաներ և ռուսական հետախուզական ծառայությունների անունից ընդդիմադիր գործիչների սպանություններ ծրագրող ցանցի վնասազերծման մասին: Գերատեսչության տվյալներով՝ այս ցանցի անդամները մարդասպաններ էին փնտրում առնվազն երկու ռուս ընդդիմադիր գործիչների ֆիզիկապես սպանելու, ինչպես նաև ռազմական և քաղաքացիական թիրախների դեմ դիվերսիաներ իրականացնելու համար:
ԱՄՆ Արդարադատության նախարարությունը հայտարարել է հինգ անձանց դեմ մեղադրանքների մասին, որոնք, ըստ նրանց, աշխատել են ռուսական հետախուզական ծառայությունների համար: Գործակալության հայտարարության մեջ նշվում է, որ այս ցանցը «վճարել և փորձել է վճարել Միացյալ Նահանգներում և այլ երկրներում գտնվող անձանց՝ հսկողություն և նպատակային սպանություններ իրականացնելու համար, և ուղղորդել է իր համախոհներին կատարել և փորձել կատարել ահաբեկչական գործողություններ Ուկրաինայի հետ կապված կամ այդ ընկալոմն ունեցող եվրոպական երկրների քաղաքացիական և ռազմական ենթակառուցվածքների դեմ»: