Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Բունդեսլիգայի լավագույն աջ կիսապաշտպան
ՍպորտՖուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշատպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Բունդեսլիգայի լավագույն աջ կիսապաշտպան ու ընդգրկվել մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Բունդեսլիգայի պաշտոնական թվիթերյան էջում անցկացված հարցման արդյունքներով` Մխիթարյանը ստացել է ձայների 57 տոկոսը և առաջ անցել Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշատպան Կինգսլի Կոմանից: Վերջինս ստացել է ձայների 29 տոկոսը: Լևերկուզենի «Բայեր»-ի աջ կիսապաշտպան Քարիմ Բելարաբին հավաքել է ձայների 10 տոկոսը, իսկ «Մայնց»-ի կիսապաշտպան Ջայրո Սամպերիոն` 3 տոկոսը:
Ընթացիկ մրցաշրջանում 51 հանդիպումներում Մխիթարյանը դարձել է 31 գոլային փոխանցման հեղինակ և խփել 23 գոլ: