Ֆիդանն ու Ալիևը քննարկել են էներգետիկ համագործակցությունը
ՔաղաքականությունԹուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում։ Ֆիդանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և քննարկել են էներգետիկ ոլորտում համագործակցության կարևորությունը։
Մտքեր են փոխանակվել այլընտրանքային էներգիայի ոլորտում միջազգային շուկաներ մուտք գործելու նոր ուղիների վերաբերյալ։ Ընդգծվել է Թուրքիայի և Ադրբեջանի միջև լոգիստիկայի կարևորությունը և նրանց դերը որպես Եվրոպայի և Ասիայի միջև կարևորագույն կամուրջ։
Բացի այդ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների հեռանկարներիը, տարածաշրջանային հարցերը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ։
Հետևեք մեզ՝ այստեղ