Մեծ Բրիտանիայում հայտարարել են Ուկրաինայի հարցով «Անքորիջյան փոխզիջման» ավարտի մասին
ՄիջազգայինՈւկրաինական հակամարտության կարգավորման այսպես կոչված «Անքորիջյան փոխզիջումն» այլևս չի քննարկվում։ Այս մասին Կիևում կայացած համաժողովի ժամանակ հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոնաթան Փաուելը, փոխանցում է BBC-ն։
«Այսպես կոչված Անքորիջյան փոխզիջումը վերջնականապես մեռած է։ Մենք այլևս դրա մասին անհանգստանալու կարիք չունենք։ Այն ավարտված է»,- ասել է Փաուելը՝ հավելելով, որ այժմ անհրաժեշտ է կարգավորման նոր ուղիներ փնտրել։
«Անքորիջյան բանաձև» անվանումը ոչ պաշտոնապես կիրառվում է այն մոտեցման նկատմամբ, որը քննարկվել էր 2025 թվականի օգոստոսին Ալյասկայում Ռուսաստանի և ԱՄՆ-ի բանակցությունների ընթացքում։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքով՝ այն ներառում էր «փոխզիջումային նրբերանգներով» առաջարկներ՝ հիմնված տեղում ձևավորված իրողությունների վրա։