Էմին Օհանյանը դարձել է «Craiova Grand Prix Rapid 2026» արագ շախմատի մրցաշարի միանձնյա հաղթող
ՍպորտԳրոսմայստեր Էմին Օհանյանը դարձել է Ռումինիայում անցկացված «Craiova Grand Prix Rapid 2026» արագ շախմատի մրցաշարի միանձնյա հաղթող: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
«Մրցաշարին մասնակցել է 15 երկրի 305 շախմատիստ:
Էմինը մրցաշարում ոչ մի պարտություն չկրելով՝ 10 հնարավորից վաստակել է 8.5 միավոր։
Մրցանակակիրների շարքում է նաև գրոսմայստեր Մամիկոն Ղարիբյանը, ով 7.5 միավորով զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը»,-ասված է հաղորդագրության մեջ։