Ինչո՞ւ է Արևմուտքը սիրուն խոսքեր ասելով, խաբելով, համոզելով ու գայթակղելով ուզում մեզ հեռացնել Ռուսաստանից․ Մհեր Ավետիսյան
BlogԺողովո՛ւրդ ջան, եկեք միասին փորձենք պատասխանել մի հարցի․ ինչո՞ւ է Արևմուտքը սիրուն խոսքեր ասելով, խաբելով, համոզելով ու գայթակղելով ուզում մեզ հեռացնել Ռուսաստանից և տանել դեպի «եվրոպական ընտանիք»՝ իբր մեզ ավելի լավ կյանք ապահովելու համար։
Արդյո՞ք մեզ այդքան շատ է սիրում մեր գեղեցիկ աչքերի համար, թե՞ այլ նպատակներ ունի՝ փչացնել հայ-ռուսական հարաբերությունները, Հայաստանն այս տարածաշրջանում անպաշտպան թողնել կամ այն օգտագործել իր աշխարհաքաղաքական նպատակների համար, ինչպես արեց Վրաստանի դեպքում և անում է Ուկրաինայի պարագայում։
Կարծում եմ՝ սա հետաքրքիր հարց է, որը կարելի է քննարկել՝ հասկանալու համար, թե ինչ է Եվրոպան ուզում մեզանից։
«Իսկ դուք ի՞նչ եք կարծում։ Գրե՛ք ձեր կարծիքը մեկնաբանություններում, եկեք միասին քննարկենք»։