14-ամյա դեռահաս է մահացել գնացքի հարվածից
ՀասարակությունՆովոսիբիրսկում 14-ամյա դեռահասը մահացել է երկաթուղային ճանապարհին շարժակազմի վրաերթի հետևանքով։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Քննչական կոմիտեի տրանսպորտի արևելյան միջտարածաշրջանային քննչական վարչությունը։
Ինչպես տեղեկանում է Past.am-ը, նախնական տվյալներով՝ ողբերգական դեպքը տեղի է ունեցել Սիբիրսկայա կայարանի շրջանում՝ Արևմտյան Սիբիրի երկաթուղու Սիբիրսկայա–Յունոստ հատվածում։
Դեռահասը ստացել է կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ և մահացել։
Դեպքի վայրում քննիչներն իրականացրել են զննություն, ինչպես նաև նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Փաստի առթիվ իրականացվում է նախաքննական ստուգում՝ դեպքի բոլոր հանգամանքներն ու պատճառները պարզելու նպատակով։
Նշենք, որ ավելի վաղ Պրիմորիեի երկրամասում՝ Միխայլովկա գյուղի Դուբինինսկի կայարանում, մեկ այլ երեխա էլ էլեկտրահարվել էր։ Նա հոսանքահարվել էր վագոնի տանիքին գտնվելու ժամանակ և տեղափոխվել հիվանդանոց։