Tour of Armenia մեծամասշտաբ մրցաշարը Հայաստանում անվտանգ և անխոչընդոտ անցկացնելու համար նախապատրաստվել է ավելի քան 550կմ ճանապարհ
ՀասարակությունTour of Armenia մեծամասշտաբ մրցաշարը Հայաստանում անվտանգ և անխոչընդոտ անցկացնելու համար նախապատրաստվել է ավելի քան 550կմ ճանապարհ։
Ճանապարհների պատշաճ վիճակը նման միջազգային հեծանվավազքի կազմակերպման կարևոր նախապայմաններից է։ Այդ աշխատանքը պահանջում է հետևողականություն, պատասխանատվություն և ամեն մանրուքի նկատմամբ ուշադրություն։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
«Շնորհակալություն ենք հայտնում «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի մասնագետներին և ճանապարհների սպասարկումն իրականացնող ընկերությունների աշխատակիցներին՝ մրցավազքի երթուղու պատշաճ վիճակն ապահովելու, ճանապարհների անվտանգությունն ու անցանելիությունը պահպանելու համար»,-նշված է հաղորդագրության մեջ։