Վրաց-ռուսական շահերի հերթական բախումը
HeaderԱլիկ Էրոյանցը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ռուսաստանի ԱԳՆ-ի՝ արտաքին քաղաքականության վերաբերյալ ամենամյա զեկույցում նշված է, որ վրաց-ռուսական հարաբերությունների կարգավորման գործընթացին խոչընդոտում է երկու գործոն՝ Աբխազիայի և Հարավային Օսեթիայի կարգավիճակի հարցը և Վրաստանի ձգտումը դեպի ՆԱՏՕ և Եվրամիություն: Միևնույն ժամանակ, նույն փաստաթղթում Մոսկվան իր պատրաստակամությունն է հայտնում զարգացնելու երկկողմ հարաբերությունները Թբիլիսիի հետ՝ հումանիտար և գործնական ասպարեզում և նշված գործընթացի՝ Ռուսաստանի ազգային շահերին չհակասելու պարագայում:
Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զ. Աբաշիձեն, իր հերթին, անընդունելի է համարել Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումն այն դեպքում, երբ Ռուսաստանը մասնակից է Վրաստանի տարածքային մասնատմանը: Աբաշիձեի կարծիքով՝ նշվածը հնարավոր կարող է դառնալ միայն Աբխազիայի և Հարավային Օսեթիայի հարցում Մոսկվայի դիրքորոշման փոփոխման պարագայում:
Առավել խիստ է արտահայտվել Վրաստանի ԱԳՆ-ն՝ «ռուսական կողմի հայտարարությունը գնահատելով որպես ցինիկ և անընդունելի առաջարկություն»: