Եկա ինչպես արքա, հեռանում եմ որպես լեգենդ. Իբրահիմովիչը հեռանում է ՊՍԺ-ից
ՍպորտՇվեդիայի հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը թվիթերյան իր միկրոբլոգում հաստատել է, որ մրցաշրջանի ավարտից հետո լքում է ՊՍԺ-ն:
34-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է:
«Վաղն իմ վերջին հանդիպումն է «Պարկ դե Պրենսում»: Եկա ինչպես արքա, հեռանում եմ որպես լեգենդ»,- գրել է Իբրահիմովիչը:
Ֆրանսիական ակումբի կազմում ֆուտբոլիստը մասնակցել է 178 խաղի, դարձել է 152 գոլի հեղինակ: