Երևանում ու մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 28-ին Գազամատակարարման դադարեցում Նորք-Մարաշ վարչական շրջանի մի շարք հասցեներում «Ադրբեջանի ճնշումների ֆոնին նոր քրեական գործ՝ Սերժ Սարգսյանի դեմ»․ Աբրահամյան Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից. Բորդյուժա ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Թրամփը հայտարարել է, որ Եվրոպան ներգաղթի հետ կապված «մեծ խնդիր» ունի Այս մեդալն իմ նպատակներից ու երազանքներից միայն մեկն է. Համլետ Մանուկյան 2026 թվականի ընտրությունները կեղծված են, և դա ժամանակի ընթացքում կապացուցվի. Ավետիք Չալաբյան Ընդդիմությունը չպետք է խաղա ՔՊ-ի գրած կանոններով․ պետք է պարտադրել իշխանության հրաժարականը․ Հրայր Կամենդատյան

Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախընտրական սոցիալ-տնտեսական բռնկումները վաղուց և արագորեն մարել են: Թեպետ, ինչո՞ւ միայն սոցիալ-տնտեսական: Հուզական-ցուցադրական դրսևորումներն էլ են մարել: Ե՞րբ է վերջին անգամ Նիկոլ Փաշինյանն, օրինակ՝ հանրությանը «մատնասրտիկ» ցուցադրել: Իսկ իմա՞ստը: Ընտրությունները վաղուց ավարտվել են: Ինքն իր պաշտոնն ու իշխանությունը, թեկուզ 49 տոկոս ձայներով, պահպանել է: Գրեթե բոլոր ընդդիմադիր լիդերներին ուղիղ հրահանգով բանտ է ուղարկել: Բայց այս անդրադարձում չենք խորասուզվի քաղաքական վայրիվերումների ու պղտոր ալիքների մեջ: Հակառակը՝ շատ հողեղեն, անգամ կենցաղային իրողություններ եկեք դիտարկենք ու արձանագրենք, որ կյանքը վերադարձել է քպական «բնականոն հուն»: Այն է՝ իշխանությունները, Փաշինյանի գլխավորությամբ, այլևս չեն «սիրում բոլորիդ», ոչ էլ՝ խոնարհվում են բոլորիդ առաջ: Ու առհասարակ, ոչ էլ ընդհանրապես հետաքրքիր է ժողովուրդն իրենց: Չնայած, այս վերջինը, կներեք, մի փոքր չափազանցրեցինք, տաքացանք, ինչպես ասվում է: Չէ, Փաշինյանին ու իր իշխանությանը հետաքրքիր եք, սիրելի հայրենակիցներ, բայց հետաքրքիր եք... բացառապես որպես «տուգանքի մատերիալ» ու հարկային, գնաթանկացումային, կներեք, «կթման» օբյեկտ:

Մի պահ մտովի հետ գնանք դեպի նախընտրական շրջան: Տեսեք, բյուջեով կենսաթոշակի բարձրացում նախատեսված չէր: Ավելին, հենց Փաշինյանն ասում էր (կհիշեք), որ եթե թոշակները մի փոքր բարձրացնեն, բյուջեն անկարկատելի ճեղքվածք կստանա, ի լրումն՝ համոզում էր, որ թոշակառուները չգիտեն, թե ինչի վրա ծախսեն հնարավոր ավելացվելիք գումարը: Հա, բայց ընտրությունների նախաշեմին կենսաթոշակները 10 հազար դրամով բարձրացրեց: Այդ հետո պիտի պարզվեր ու պարզվեց, որ տվյալ բարձրացման հետևանքով մեծ թվով հայրենակիցներ սոցապահովության նպաստներից զրկվեցին: Պատճառաբանությունը շատ պրոզայիկ էր. կենսաթոշակների բարձրացումից իրենց եկամուտներն աճել են, ուստի, մնաս բարով նպաստ: Ու ստացվեց, որ թոշակների բարձրացմամբ անակնկալ ուրախացած մարդիկ ավելի շատ վնաս կրեցին: Սա՝ դեռ աճած գները, թանկացումները չհաշված: Իսկ եթե դա էլ հաշվենք, ապա էլ ավելի ակնհայտ է դառնում, որ կենսաթոշակի «անակնկալ» բարձրացումն ընդամենը էժանագին ընտրակաշառքի դեր էր կատարում ու զուտ նախընտրական երևույթ էր:

Հա, բայց եթե բարձրացված 10000 դրամը իշխանությունը կարող է այլ տարբերակներով «հետ ստանալ», ապա նաև այդ 10000-ի համար Փաշինյանի ու նրա ՔՊ-ի օգտին քվեարկածները չեն կարող իենց «ձայները» հետ վերցնել: Եթե, իհարկե, չհետևեն նույն Փաշինյանի գործնական խորհրդին՝ «դուրներդ չի գալիս, հեղափոխություն արեք»:

Բայց շարունակենք, մանավանդ, որ մենակ թոշակների հարցը չէ:

Գնալով ավելի ու ավելի հաճախակի են դառնում բողոքները, տրտունջները, այսպես ասած, «ձրի առողջապահության» հետ կապված: Գնալով, բնականաբար, ավելի շատ են խնդիրներ ծագում: «Ձրին» աստիճանաբար վերածվում է համավճարի, դա էլ, կարելի է չկասկածել, ժամանակի հետ կդառնա լրիվ վճարովի: Ինչևէ, պարզ է միայն այն, որ Փաշինյանին ձայներ բերած այդ նորամուծության հետ կապված՝ ընտրություններին հաջորդող այս ժամանակահատվածում ամեն ինչ չէ, որ հարթ է, եթե առհասարակ այդտեղ որևէ հարթ հանգամանք կա:

Հաջորդը. Փաշինյանը նախազդեց, որ ջուրը շուտով կտրուկ կարող է թանկանալ: Այսինքն, ջրի սակագինը կարող է նկատելի աճել: «Մարդիկ մտածում են՝ դե, ջուր ա էլի, ի՞նչ առանձնահատուկ բան կա»։ Այսօր Հայաստանում ջրի սակագները արտահայտում են մեր վերաբերմունքը ջրի նկատմամբ։ Մենք ապրում ենք Հայաստանում, որը խորհրդային հետագիծ ունի, որտեղ արձանագրված է եղել, որ ջուրը ձրի է կամ շատ էժան է, բայց ջուրը ձրի կամ շատ էժան չի եղել երբեք... Նախ պետք է օբյեկտիվ սակագին որոշել և անդրադառնալ, թե այդ սակագնի որ մասը, ով ինչպես պետք է վճարի»,-բառացի ասաց Նիկոլ Փաշինյանը: Ի՞նչ է սա նշանակում: Սա գործնականում նշանակում է, որ, ըստ ՔՊ ղեկավարի, ջրի գինը լավը չէ, պետք է վերանայել, շատ էժան է, ինչո՞ւ պիտի այդքան էժան լինի ջուրը: Հա, էլի: Ի դեպ, հավելենք. հապա օ՞դը: Այսինքն, ինչո՞ւ է այն անվճար: Անխոս՝ ապրում ենք հեքիաթային պայմաններում, որոնք նկարագրված են Ռոդարիի «Չիպոլինոյի արկածները» հեքիաթում: Հիշո՞ւմ եք. «Այն բանից հետո, երբ բարձրացրեցինք օդի հարկը, սկսել եք քիչ շնչել..., դա վրդովեցուցիչ է»,- հպատակների վրա բղավում էր իշխան Լիմոնը:

Լավ, մի պահ Փաշինյանին հանգիստ թողնենք: Ջանի Ռոդարիին էլ:

Մեկ ուրիշ քպական հայտարարում է, թե Հայաստանը չի կործանվի, եթե գազը կտրուկ թանկանա, ժողովուրդը կվճարի, փող էլ կունենա: Թե որտեղից կունենա, հայտնի չէ: Ի վերջո, ժողովուրդը, ի տարբերություն քպականների, պարգևավճարախեղդ չի լինում:

Բայց, ոնց հասկացանք, առանց Փաշինյան չի ստացվում, քպականները իրենց շեֆին «վազանց անել» չեն կարող: Եվ ուրեմն, վերադառնանք Փաշինյանին: Հիշո՞ւմ եք, որ Ադրբեջանից մի քանի ցիստեռն բենզին էին բերել (առանձին մեկնաբաններ դա բնորոշեցին որպես Ալիևի յուրովի նախընտրական աջակցություն): Հիշո՞ւմ եք, որ Փաշինյանը գնում էր բենզալցակայաններ, աշխատողներից ուզում էր ճշտել, ավելի ճիշտ՝ բառ կորզել, թե «բենզինն էժանացե՞լ է, ժողովուրդ»: Հա հարցնում էր՝ իջե՞լ ա, բենզինի գինը իջե՞լ ա... Հետո էլ համոզում էր, որ ասեն՝ եթե չի իջել, գոնե չի էլ բարձրացել: Հա, էկոնոմիկայի նախարարն էլ թվախեղդ էր անում, թե իրականում այսքան ու այդքան դրամով բենզինն էժանացել է: Իսկ հիմա՝ ընտրություններից հետո, բենզինի լիտրը միջինը 70-80 դրամով թանկացել է (որոշ դեպքերում՝ նաև մինչև 100 դրամով): Սա մոտավորապես 20 տոկոս է: Ու գնալով թանկանում է: Ու ամեն ինչն է թանկանում: Ու դեռ թանկանալու է: Բայց Փաշինյանը հաստատ չի գնալու բենզալցակայանի՝ թանկացած թվերով ցուցանակի մոտից «սրտիկ անելու»: Իրեն թանկացած բենզինն՝ ի՞նչ: Թանկացած բենզինից օգտվողները՝ ի՞նչ

Լավ, եկեք մի պահ ժապավենը մտովի հետ պտտենք ու շատ հասարակ ձևով քննարկենք չափազանց պարզ, նույնիսկ պարզունակ հարց. եթե ընտրություններից առաջ, նախընտրական շրջանում Փաշինյանը, քպականները հայտարարեին, որ ընտրություններից հետո պիտի ջուրը թանկանա, պիտի նպաստները «կտրեն», բենզինը պիտի թանկանա, գազն էլ՝ կտրուկ թանկանա, ապա իրենք կըտրվեի՞ն: Թեկուզ վարչական ռեսուրսով, ամբողջ խմբակցության քվեները գողանալով: Այն «մեջքը ծուռ» 49 տոկոսը կստանայի՞ն: Իհարկե՝ ո՛չ: Չէին ընտրվի, 49 չէ, 19 տոկոս չէին ստանա:

Հասկանալի է, որ հարցը հռետորական է: Հասկանալի է, որ նորմալ հասարակությունները իշխանություն են ձևավորում, իշխանություն են ընտրում ոչ այն բանի համար, որ ավելի վատ ապրեն, քան նախքան այդ: Բայց մեր պարագայում, կարծես, այդ «հասկանալիությունները» չեն գործում: Անհասկանալի են:

Մարդը բացեիբաց հայտարարում է, թե նոր տարածքային զիջումներ է անելու: Դրանից ուրախացողներ են գտնվում: Մարդկանց պարզ բացատրում են, որ թոշակի բարձրացումը կարճաժամկետ էֆեկտի, իրենց ձայներն ու հույզերը «գրպանելու» համար է, ձեռքները թափ են տալիս ու... հետո բողոքում, որ իրենց «քցեցին», նպաստից զրկեցին, գներն են աճում, երրորդը, չորրորդը:

Կարելի է երկար զարմանալ այդ երևույթի, նման դրսևորումների վրա: Կարելի է ավելի գեղարվեստական ու պաճուճագալար արտահայտություններ շարադրել, սակայն անողոք իրականությունը ավելի շատ չոր արձանագրում է պահանջում. «բոլորիդ սիրում եմ»-ները պրծան, «մատնասրտիկները» դարձան սոցիալական ծանրագույն հարվածներ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երևանում ու մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 28-ինԳազամատակարարման դադարեցում Նորք-Մարաշ վարչական շրջանի մի շարք հասցեներում«Ադրբեջանի ճնշումների ֆոնին նոր քրեական գործ՝ Սերժ Սարգսյանի դեմ»․ ԱբրահամյանՀայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից. ԲորդյուժաՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԶգոն եղեք․ Սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքԲուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնինԷրդողանը Մակրոնին հրավիրել է ԹուրքիաՄեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԹրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումըՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՎիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհՓաշինյանի յուրաքանչյուր զիջում Ադրբեջանի համար նոր պահանջ ներկայացնելու նոր առիթ է․ Ուժեղ ՀայաստանՄեր բախտը չի բերել, որ մենք ունենք ադրբեջանա-թուրքամետ իշխանություններ. Սամվել ԿարապետյանԳողություն է բացահայտվել, գողի տանը կանեփի 169 բույս է հայտնաբերվելՀայ-իրանական սահմանին խայտառակ վիճակ է․ Տիգրան ԱբրահամյանՈչ թե խաղաղության, այլ Ալիևի պատերազմել - չպատերազմելու քմահաճույքի երաշխիքն են Փաշինյանի զիջումները․ Անուշ ՄիրզոյանԻշխանությունների ներկայացրած TRIPP նախագիծը ո՞ւմ շահերն է սպասարկելու. որպես հուշում՝ ոչ Հայաստանի. Ուժեղ ՀայաստանՄաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասինԿարեն Ասլանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և հռչակվել աշխարհի չեմպիոնԹրամփի խորհրդականը Սուդանում սովի հետ կապված իրավիճակը որակել է «աղետալի»Փաշինյանն իր ու իր թիմի վրա դուրս կգա, եթե լրտես է ման գալիս, թող արագ շարժվի այդ ուղղությամբ. Սամվել ԿարապետյանՄենք ցանկացած օր պատրաստ ենք Փաշինյանի ասած արտահերթին, մարդդիկ զզվում են իրենցից․ ԿարապետյանԿասեցվել է «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունըՈւնենք մտավախություն, որ TRIPP-ի շրջանակում Հայաստանի իշխանությունը կարող է Ադրբեջանին հարմարեցնել Հայաստանի օրենսդրությունը․ Մարիաննա ՂահրամանյանԽաղաղությունը չի հաստատվում միայն խաղաղություն ասելով․ Արեգա ՀովսեփյանԹրամփը հայտարարել է, որ Եվրոպան ներգաղթի հետ կապված «մեծ խնդիր» ունիԱյս մեդալն իմ նպատակներից ու երազանքներից միայն մեկն է. Համլետ ՄանուկյանԱռանց ստորագրված համաձայնագրի՝ ոչ մի երաշխիք չկա, որ Հայաստանի միջով ճանապարհ ստանալուց հետո Ադրբեջանը նոր պահանջ չի առաջադրելու. Մարիաննա Ղահրամանյան2026 թվականի ընտրությունները կեղծված են, և դա ժամանակի ընթացքում կապացուցվի. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» Եվրոպային ներկայացնում է Հայաստանում մարդու իրավունքների իրական վիճակը. Աննա ԿոստանյանԸնդդիմությունը չպետք է խաղա ՔՊ-ի գրած կանոններով․ պետք է պարտադրել իշխանության հրաժարականը․ Հրայր Կամենդատյան«Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Աննա ԿոստանյանԻնքը հազիվ 1 մլրդ դոլար ծախսելով կարողացավ 49 տոկոս ձայն հավաքել․ Սամվել ԿարապետյանԱդրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ ԿարապետյանԻշխանության`առանց խաղաղության զիջումների գնալու քաղաքականության հետևանքով Ադրբեջանի ախորժակն ավելի ու ավելի է մեծանում. Տիգրան ԱբրահամյանՍաֆարովների փառաբանող Ադրբեջանի հոտ առանց խաղաղության պայմանագիր ստորագրման ինչպես կարող եք գնալ TRIPP-ի գործարկման․ Արամ ՎարդևանյանՆախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա ՅոլյանԽաղաղությունը չշփոթեք անվերջ զիջումների հետ. Ադրբեջանի ախորժակն ավելի է մեծանում. Տիգրան Աբրահամյանը՝ ՔՊ-ինԵթե Ադրբեջանը վաղը հայտարարի, որ չի ստորագրելու խաղաղության համաձայնագիրը, մենք ոչինչ չենք կարողանա անել. Լենա ՄաթևոսյանՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանը TRIPP-ից հետո չստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունները խուսափում են ժողովրդի ձայնը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր Կամենդատյան21-րդ դարը մերն է լինելու. Արշակ ԿարապետյանՃապոնիայում կարող են ներդրվել օտարերկրյա գործակալի կարգավիճակ և դրա հետ կապված պատժամիջոցներԻշխանությունների թույլ կառավարման արդյունքում շատերը մեզ հետ խոսում են ուլտիմատումների լեզվով. Արմեն Մանվելյան
Ամենադիտված