Ղազախստանին թույլ չեն տվել մասնակցել «Եվրատեսիլին»
ՄիջազգայինԵվրոպական հեռարձակողների միությունը (EBU) հայտարարել է «Խաբար» մեդիահոլդինգին «Եվրատեսիլ» երգի մրցույթին լիիրավ մասնակցությունը մերժելու որոշման մասին, հայտնում Է ՏԱՍՍ-ը։
««Խաբար» գործակալությունը EBU-ի հարգված ասոցացված անդամ է, և մենք բարձր ենք գնահատում նրա բազմամյա համագործակցությունը միության հետ: Գործակալությունն այժմ չի համապատասխանում լիիրավ անդամակցության չափանիշներին»,- ասվում է միության հայտարարության մեջ, որը մեջբերել է Politico պարբերականը։
Իր մերժումը հեռարձակողների միությունը բացատրել է նրանով, որ Ղազախստանը չի մտնում եվրոպական հեռարձակման տարածքի մեջ, Եվրոպայի խորհրդի անդամ չէ և չունի այդ կազմակերպության դիտորդի պաշտոնական կարգավիճակ։ Politico-ն ընդգծել է, որ «Խաբարն» արդեն հինգ անգամ ներկայացրել է Ղազախստանը մանկական «Եվրատեսիլում», և դրանում հանրապետության արտիստները երկու անգամ զբաղեցրել են երկրորդ տեղը, սակայն ասոցացված անդամակցությունը ավտոմատ մասնակցություն չի երաշխավորում երգի մրցույթի հիմնական փուլին։
Միևնույն ժամանակ, Եվրոպայի սահմաններից դուրս գտնվող Ավստրալիան և Կանադան մրցույթին մասնակցում են հատուկ պայմաններով։ Կանբերան մասնակցում է հատուկ հրավերներով, իսկ Կանադան ընդգրկված է ԵՄ Խորհրդին առընթեր դիտորդների կազմում։
Հաջորդ մրցույթը, որը EBU-ն անցկացնում է արդեն 70 տարի, տեղի կունենա Բուլղարիայի Բուրգաս քաղաքում 2027 թվականի մայիսին։