Պուտինը ժամանել է Հնդկաստան՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին. նրան դիմավորել ենպատվո պահակախմբով
ՄիջազգայինՎլադիմիր Պուտինի Իլ-96 ինքնաթիռը վայրէջք է կատարել Պալամ ռազմաօդային բազայում։ Ռուսաստանի նախագահին դիմավորել են կարմիր գորգով, պատվո պահակախմբով և Aurus մակնիշի ավտոմեքենայով։ Աշխատանքային այցը Հնդկաստան կտևի սեպտեմբերի 11-ից 13-ը։
Ծրագրում ներառված են մասնակցություն ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին, երկկողմ բանակցություններ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ, ինչպես նաև երկրների համապատասխան նախարարությունների կազմակերպած «Իննոպրոմ» ցուցահանդես համատեղ այցելությունը։