Աբու Դաբին կարող է Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վայր լինել ՆԱՏՕ-ն չի մասնակցում Հորմուզի նեղուցի ականազերծմանը. Ռյուտե Ես որևէ բան չունեմ Ծառուկյանի դեմ, բայց չեմ ցանկանում տեսնել, թե ինչպես է նա հաղթում․ Գեյջի Նորատ Տեր-Գրիգորյանցի քայլը ահազանգ է, նրա ամեն քայլը հաշվարկված է․ վետերան Սոչիի օդանավակայանում սահմանափակումները հանվել են Օդեսայի մոտ նավին ռուսական անօդաչուի հարվածի հետևանքով երկու ադրբեջանցի է զոհվել Աբովյանում 37-ամյա վարորդը «Chevrolet»-ով վրաերթի է ենթարկել 18-ամյա հետիոտնի Կես տարում Հայաստանն Ադրբեջանից ներմուծել է մոտ 18 մլն դոլարի վառելիք, իսկ արտահանում չի եղել Վլադիմիր Պուտինը և Նարենդրա Մոդին բանակցություններ կանցկացնեն Հայաստանի քաղաքացի դառնալն այլևս «խաղուպար» չի լինելու, իսկ 1,5 միլիոն չունեցողները պատանդ են մնալու երկրում


«Հայաստանը պետք է հստակ կանգնի Ռուսաստանի կողքին». Մհեր Ավետիսյան

Քաղաքականություն
Օրերս Լավրովը հայտարարեց, որ Եվրամիությունը նույն ՆԱՏՕ-ն է, և Եվրամիությունը Ռուսաստանի հակառակորդն է, թշնամին է, որը բացեիբաց զինվում է Ռուսաստանի դեմ՝ ուղիղ պատերազմի նպատակով։
 
Այս հայտարարությունը նշանակում է, որ Հայաստանը, եթե ցանկություն է հայտնում կամ իր մտքի ծայրով անց է կացնում, որ երբևէ տեսականորեն կարող է դառնալ Եվրամիության անդամ, ավտոմատ Ռուսաստանի համար դասվում է իր թշնամիների շարքը՝ իր բոլոր բացասական հետևանքներով, և սա պետք է հասկանալ։
 
Ես հինգ տարի է՝ խոսում եմ, ներկայացնում եմ տեսակետ, ֆորումներ եմ կազմակերպում, որպեսզի ոչ միայն ես խոսեմ, այլ նաև աշխարհահռչակ անալիտիկներ՝ ներկայացնելու համար, որ երկու լարի վրա խաղալ նշանակում է հնարավորություն տալ Արևմուտքին, որպեսզի նրանք խոստումներով, խաբելով, երազանքներ տալով Հայաստանին հանեն Ռուսաստանի դաշնակցային զոնայից և դարձնեն Ռուսաստանի թշնամի։
Եվ հայաստանյան քաղաքական միտքը պարտավոր էր սա հասկանալ կամ գոնե հիմա պարտավոր է սա հասկանա։
 
Երկու լարի վրա խաղալ, անունը դնել բազմավեկտոր քաղաքականություն կամ «և, և», դա ընդամենը ինքնախաբեություն է կամ դիտավորյալ՝ Ռուսաստանից հեռանալով Ռուսաստանի թշնամի դառնալու քաղաքականություն։ Հիմա ժամանակն է գիտակցելու, որ այլևս հնարավոր չէ երկու լարի վրա խաղալ, և ժամանակն է հստակ կանգնել Ռուսաստանի կողքին։
 
Դա է մեզ ստիպում Հայաստանի պետական շահը։ Նույն հարցազրույցում Լավրովը խոսեց նաև այն մասին, որ Ռուսաստանը միշտ հարգել է Ուկրաինայի սուվերենիտետը և չի միջամտել Ուկրաինայի ներքին գործերին, բայց այն պահից, երբ Ուկրաինան թույլ է տալիս, որ այլ պետություններ խառնվեն իր ներքին գործերին և այդ սուվերենիտետը փաստացի խլեն Ուկրաինայի ժողովրդից և Ուկրաինային դարձնեն գործիք Ռուսաստանի դեմ, այդ պահից Ռուսաստանն այլևս Ուկրաինային որպես պետություն չի ընկալում և փաստացի չի ճանաչում այդ պետության անկախությունը։ Հետևաբար, Ուկրաինան այլևս դադարում է իր միակ անվտանգության երաշխավոր Ռուսաստանի համար դիտարկվել որպես սուվերեն պետություն։
 
Այս հայտարարությունը վերաբերում է ոչ միայն Ուկրաինային, այլ առհասարակ բոլոր պետություններին։ Եթե դու ասում ես, որ սուվերեն պետություն ես, բայց թույլ ես տալիս այլ պետություններին քո սուվերենիտետը խլել և այն օգտագործել իրենց թշնամիների դեմ գեոպոլիտիկ պայքարում, դու այլևս չես ընկալվում որպես սուվերեն պետություն՝ դարձյալ իր բոլոր բացասական հետևանքներով։
 
Քաղաքականությունը բավականին բարդ գիտություն է, և մատների արանքով նայելով, երազանքներով, ցանկություններով քաղաքականությամբ զբաղվելը ժողովրդին ու պետությանը միշտ տանում է դեպի կործանման, և ժամանակն է իսկապես լուրջ վերաբերվել քաղաքականությանը, իսկապես լուրջ քննարկումներով ձևակերպել Հայաստանի պետական շահերը և առաջնորդվել բացառապես Հայաստանի պետական շահերով։ Մենք չենք կարող մեր ռազմավարական դաշնակից, իսկ որքան էլ մենք ասենք՝ «Ռուսաստանն այլևս ռազմավարական դաշնակից չէ», դա բառերով չի լինում։ Դրանք հիմնված են պետական շահերի, աշխարհագրության, պատմության վրա։ Արհեստականորեն դու ոչինչ չես կարող փոխել։ Հայաստանը պետք է իր շահերը գիտակցի, և այն պահին, երբ հստակ գիտակցի և որոշի առաջնորդվել սեփական պետական շահերով, միանշանակ կանգնելու է Ռուսաստանի կողքին։
 
 Այլ ճանապարհ մենք չունենք։
Մհեր Ավետիսյան

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ է սպասվումԵկել ենք Տիգրանաշեն՝ ցույց տալու Փաշինյանին, թե ինչու այն չպետք է հանձնի. Նարեկ ԿարապետյանԹրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումները«Հայաստանը պետք է հստակ կանգնի Ռուսաստանի կողքին». Մհեր ԱվետիսյանԶարգացում, ոչ թե հանձնում․ այսօր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները եղան ՏիգրանաշենումՄենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ ՀայաստանԿոնվերս Բանկի նախաձեռնությամբ քննարկվել են հայ-լեհական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներըՀայոց ցեղասպանության թանգարանը համալրվել է նոր աուդիոգիդերով և ռադիոգիդերովԹուրքական ԱԹՍ-ները խնդիր են դարձել Հունաստանի համարԳերմանիան նպատակ ունի թույլ չտալ, որ ծայրահեղ աջերը հասանելիություն ստանան պատերազմական գաղտնի ծրագրին. Bloomberg«ՀայաՔվեն» վերահաստատում է Արցախի բնակչության հիմնարար իրավունքների պաշտպանության շուրջ իր աննահանջ հանձնառությունըԱյգեստանում գործարկվելու է էլեկտրական շչակՉինաստանում բեռնատար նավում բռնկված հրդեհի հետևանքով 25 մարդ է զոհվելBaghramyan Residence-ը միավորում է ոլորտի առաջատար գործընկերներինՄեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը Ռեալի նախկին ֆուտբոլիստը նշել է ՉԼ-ի երկու գլխավոր ֆավորիտներին՝ չընդգրկելով Մոուրինյուի թիմինՄարդը ղեկավար է դառնում ոչ այն պահին, երբ իրեն այդպես է կոչում, այլ երբ իր շուրջը ստեղծում է կարգ, վստահություն և պատասխանատվություն․ Մհեր ԱվետիսյանԱբու Դաբին կարող է Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վայր լինել Ատոմ Մխիթարյան անդրադարձը Հայաստանում վերջին տարիներին կրթության բնագավառում ստեղծված աղետալի վիճակինՆԱՏՕ-ն չի մասնակցում Հորմուզի նեղուցի ականազերծմանը. Ռյուտե Ես որևէ բան չունեմ Ծառուկյանի դեմ, բայց չեմ ցանկանում տեսնել, թե ինչպես է նա հաղթում․ Գեյջի Նորատ Տեր-Գրիգորյանցի քայլը ահազանգ է, նրա ամեն քայլը հաշվարկված է․ վետերան Տիգրանաշենի հանձնումը մեծագույն աղետ և բախման առիթ է դառնալու. Ավետիք ՉալաբյանՍոչիի օդանավակայանում սահմանափակումները հանվել են Դեկտեմբերից հետո ռուսական գազը հնարավոր է թանկանա. Հրայր ԿամենդատյանԿրթության որակն էապես ընկնում է, և ունենք շատ վատ ցուցանիշներ. Ատոմ ՄխիթարյանՕդեսայի մոտ նավին ռուսական անօդաչուի հարվածի հետևանքով երկու ադրբեջանցի է զոհվել Ռուսական ռազմաբազայի դուրսբերումը կարող է մեծ ռիսկ լինել մեր երկրի համար. Աննա ԿոստանյանԱբովյանում 37-ամյա վարորդը «Chevrolet»-ով վրաերթի է ենթարկել 18-ամյա հետիոտնիԿես տարում Հայաստանն Ադրբեջանից ներմուծել է մոտ 18 մլն դոլարի վառելիք, իսկ արտահանում չի եղելԵՊՀ-ն հեղինակազրկում են․ ռեկտորի ընտրությունը՝ կանոնադրության կոպիտ խախտմամբ․ Սողոմոնյան Զարգացում, ոչ թե հանձնում. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Տիգրանաշենի ճանապարհինՎլադիմիր Պուտինը և Նարենդրա Մոդին բանակցություններ կանցկացնեն Հատուկ հայտարարություն կլինի Տիգրանաշենից. «Ուժեղ Հայաստան»Հայաստանի քաղաքացի դառնալն այլևս «խաղուպար» չի լինելու, իսկ 1,5 միլիոն չունեցողները պատանդ են մնալու երկրում Ուկրաինայի նախագահը ժամանել է Կանադա Իսրայելի հարվածից Գազայում ընտանիք է զոհվել՝ ծնողները և երկու երեխաները Թուրքիայում նախարարների հեռախոսները թիրախավորվել են լրտեսական ծրագրի կողմից Առևտրային պատերազմները շարունակվում են․ Պեսկովը մի շարք հայտարարություններ է արել Եվրախորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքվեարկի Հայաստանի համար մաքսային արտոնություններ սահմանելու հարցով Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմին Հարավային Կորեան մոտ է ԱՄՆ-ում ավելի քան 100 մլրդ դոլարի ներդրումների գործարքին․ WSJ Չինաստանում նավի վրա տեղի ունեցած հրդեհի հետևանքով զnhվել է առնվազն 20 մարդ Նեպալում սողանքի զոհերի թիվը հասել է 1374-ի Ալժիրը որոշել է խզել դիվանագիտական հարաբերությունները ԱՄԷ-ի հետ Մբապեն այս մրցաշրջանում կդառնա Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկուն. Մոուրինյու Այսօր և վաղը Երևանի կենտրոնում մեքենաների կայանման սահմանափակում կլինի Աշոտ Ղազարյանն ամուսնանում էՆվերներ՝ մանկապարտեզների սաներին, սպորտային խաղեր՝ աշխատակիցներին․ նոր նախաձեռնություններ ԶՊՄԿ-ում ՆԱՏՕ-ի դաշնակիցները բացահայտել են ստորջրյա մալուխները վնասելու նպատակով ռուսական սուզանավերի գաղտնի վարժանքները. Reuters
Ամենադիտված