Նորատ Տեր-Գրիգորյանցի քայլը ահազանգ է, նրա ամեն քայլը հաշվարկված է․ վետերան Սոչիի օդանավակայանում սահմանափակումները հանվել են Օդեսայի մոտ նավին ռուսական անօդաչուի հարվածի հետևանքով երկու ադրբեջանցի է զոհվել Աբովյանում 37-ամյա վարորդը «Chevrolet»-ով վրաերթի է ենթարկել 18-ամյա հետիոտնի Կես տարում Հայաստանն Ադրբեջանից ներմուծել է մոտ 18 մլն դոլարի վառելիք, իսկ արտահանում չի եղել Վլադիմիր Պուտինը և Նարենդրա Մոդին բանակցություններ կանցկացնեն Հայաստանի քաղաքացի դառնալն այլևս «խաղուպար» չի լինելու, իսկ 1,5 միլիոն չունեցողները պատանդ են մնալու երկրում Ուկրաինայի նախագահը ժամանել է Կանադա Իսրայելի հարվածից Գազայում ընտանիք է զոհվել՝ ծնողները և երկու երեխաները Թուրքիայում նախարարների հեռախոսները թիրախավորվել են լրտեսական ծրագրի կողմից


Հայաստանի քաղաքացի դառնալն այլևս «խաղուպար» չի լինելու, իսկ 1,5 միլիոն չունեցողները պատանդ են մնալու երկրում

Հասարակություն

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրայնացվել է ներքին գործերի նախարարության նախաձեռնած օրինագիծը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու նոր իրավական կարգավորումներով և պետական տուրքի չափերի վերանայումներով, որոնց համաձայն՝ թե՛ քաղաքացիություն ստանալու և առավել ևս քաղաքացիությունից հրաժարվելու տուրքի չափերը զգալիորեն աճել են։ Քաղաքացիություն ստանալու համար նախատեսված ներկայիս 50 հազար դրամի փոխարեն տուրքը բարձրացվել է մինչև 250 հազար դրամ, իսկ քաղաքացիությունից հրաժարվելու համար ներկայիս 150 հազար դրամի փոխարեն պետական տուրքը հասցվել է 1,5 միլիոն դրամի։

Հարցին, թե ինչու են դրույքաչափերն այդքան անհամաչափ բարձրացել, ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը երեկ տված իր հարցազրույցում պատասխանել է ՝ Հայաստանը համեմատելով Եվրոպական զարգացած պետությունների հետ և ասելով, որ հնարավորինս այդ երկրների չափորոշիչներին է համապատասխանեցվել վերանայված պետական տուրքի չափը։

Նախարարը մեջբերել է Ավստրիայի օրինակը՝ ասելով, որ այնտեղ քաղաքացիության շնորհման արժեքը մոտ 1600 եվրո է։ Նախարարը թերևս չի հաշվարկել, որ Հայաստանում նվազագույն և միջին աշխատավարձերը զգալիորեն ցածր են Ավստրիայի ցուցանիշներից, ինչպես նաև երկու երկրների կենսամակարդակների միջև հսկայական անջրպետ կա, և նման թվեր սահմանելը տրամաբանական չէ։

Զավեշտալի է նաև, որ 1,5 միլիոն դրամ չունենալու դեպքում քաղաքացին պատանդ է մնալու երկրում՝ չկարողանալով, դիցուք, այլ երկրի քաղաքացիություն ստանձնել։ Ի վերջո, մարդու նաև սահմանադրական իրավունքն է որոշելու, թե որ երկրի քաղաքացի է ուզում լինել և որ երկրի հանդեպ ստանձնել պարտավորություններ։

Բարդացել են նաև քաղաքացիություն ստանալու պահանջները, այնպես որ Հայաստանի քաղաքացի դառնալու ցանկություն ունեցող անձը մի շարք խոչընդոտների առաջ է հայտնվելու։ Փաստացի, նախագծով այն անձինք՝ անգամ ազգությամբ հայերը, քաղաքացիության դիմում ներկայացնելուց առաջ վերջին առնվազն երկուսուկես-երեք տարին Հայաստանում չբնակվելու դեպքում կտրուկ մերժման են արժանանալու։

Փոխարենը՝ Հայաստանում հինգ տարով օրինական բնակության իրավունք ստացած քաղաքացիները, որոնք նույնպես առնվազն վերջին երկուսուկես տարին բնակվել են Հայաստանում, կարող են իրենց բախտը փորձել Հայաստանի քաղաքացի դառնալու հարցում։ Նախագծով Հայաստանի Հանրապետության քաղաքացի կարող են դառնալ 8 տարին լրացած այն անձինք, որոնք վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետությունում ունեցել են «Օտարերկրացիների մասին» օրենքով սահմանված օրինական բնակության իրավունք և այդ հինգ տարվա ընթացքում առնվազն 915 օր (մոտավորապես 2,5 տարի) գտնվել են Հայաստանի Հանրապետությունում։

Բայց ամեն օտարերկրացի, եթե հինգ տարով օրինական բնակության իրավունք ունի և վերջին տարիներին էլ բնակվում է Հայաստանում, չի կարող արժանանալ Հայաստանի քաղաքացիության, եթե չի տիրապետում հայերենին և ՀՀ Սահմանադրությանը։

Քաղաքացիություն ստանալու դիմումի համար հինգ տարվա օրինական բնակության պահանջը չի տարածվում այն անձանց վրա, որոնք վերջին երեք տարում Հայաստանի Հանրապետությունում ունեցել են օրինական բնակություն, այդ ընթացքում առնվազն 549 օր գտնվել են Հայաստանում և մինչև քաղաքացիություն ստանալու դիմումը ներկայացնելու պահը՝ վերջին երկու տարվա ընթացքում, օրենքով սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ են Հայաստանի քաղաքացու հետ, կամ Հայաստանի քաղաքացի զավակ, ծնող ունեն, կամ նրանց ծնողը նախկինում ունեցել է Հայաստանի քաղաքացիություն։ Հայաստանում փախստական ճանաչվածները, մեր պետության համար բացառիկ ծառայություն մատուցած, ազգությամբ հայ և Հայաստանում բնակվելու ցանկությամբ այստեղ առնվազն մեկ տարվա բնակություն ունեցող անձինք ևս հեշտ ընթացակարգով կարող են դառնալ ՀՀ քաղաքացի։

Նախագծով խստացվել է նաև քաղաքացու՝ ազգությամբ հայ լինելու հանգամանքը ստուգելու ընթացակարգը։ Ընթացիկ օրենքով ազգությունը հաստատելու համար պարզապես օրենքով նախատեսված փաստաթղթեր են ներկայացվում։ Նախագծի հեղինակները կարծում են, որ միայն սահմանափակ փաստաթղթերի առկայությունը բավարար չէ անձի հայկական ծագումը հաստատելու համար։ Ներքին գործերի նախարարության տեղեկացմամբ՝ նախկինում եղել են դեպքեր, երբ ազգությամբ հայի համար նախատեսված պարզեցված կարգից օգտվելու նպատակով փաստաթղթերում ծնողի, տատի, պապի կամ այլ ազգականի ազգությունը փոխվել և նշվել է «հայ»։

Վիճակագրության հավաստմամբ՝ 2023–2026 թվականներին նման 71 դեպք է բացահայտվել. 2023-ին արձանագրվել է այդպիսի միայն 5 դեպք, 2024-ին՝ 21, 2025-ին՝ 26, իսկ 2026 թվականի առաջին կիսամյակում՝ արդեն 19 դեպք։

Նախագիծը նախատեսում է ստեղծել հատուկ հանձնաժողով, որը պետք է ձևավորվի ներքին գործերի նախարարի հրամանով և որոշի՝ արդյոք ներկայացված տվյալները բավարար են անձի՝ ազգությամբ հայ լինելու հանգամանքը հաստատելու համար։

Հանձնաժողովին ներկայացվող փաստաթղթերի ու տվյալների շարքում ներառված են դիմողի ներկայացրած փաստաթղթերը, արխիվային տվյալները, համայնքային, եկեղեցական կառույցների կողմից տրված վկայականները կամ այլ հավաստող տեղեկություններ։

Քաղաքացիություն ստանալու ընթացակարգի հաջորդ փուլը քաղաքացիություն շնորհելու մասին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագիրը ստանալն է, որն ուժի մեջ է մտնում անձի կողմից երդման տեքստը ստորագրելու պահից, եթե այն ստորագրվել է հրամանագրի ընդունման օրվանից մեկ տարվա ընթացքում։ Նախագահի կողմից քաղաքացիություն շնորհելու մասին հրամանագիրն ընդունելուց հետո անձը պարտավոր է հրամանագրի ընդունման օրվանից մեկ տարվա ընթացքում անձամբ ներկայանալ լիազոր մարմին՝ երդման արարողությանը մասնակցելու և երդման տեքստը Հայաստանի տարածքում ստորագրելու համար։

Մեկ տարվա ընթացքում անձի կողմից երդման տեքստը չստորագրվելու դեպքում հրամանագիրն ուժի մեջ չի մտնում, և անձը կարող է կրկին դիմել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար՝ օրենքով սահմանված ընդհանուր հիմունքներով։ Ըստ հիմնավորման՝ գործնականում եղել են դեպքեր, երբ անձը նախագահի հրամանագրից հետո տարիներով չի ներկայացել երդման արարողությանը։ Այդ պատճառով անհասկանալի է մնացել՝ նա ընդհանրապես ցանկանում է ավարտել քաղաքացիություն ստանալու գործընթացը, թե ոչ։ Որոշ դեպքերում նույնիսկ հնարավոր չի եղել բացառել նրա մահացած լինելու հանգամանքը։ Ըստ այդም՝ առաջարկվող մեկ տարվա ժամկետը պետք է վերացնի այդ անորոշությունը։

Նախագծում առկա է նաև երդման տեքստը՝ հետևյալ բովանդակությամբ․

«Ես` (անուն-ազգանուն), դառնալով Հայաստանի Հանրապետության քաղաքացի, երդվում եմ հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետությանը, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, պաշտպանել Հայաստանի Հանրապետության անկախությունը և տարածքային ամբողջականությունը: Պարտավորվում եմ հարգել Հայաստանի Հանրապետության պետական լեզուն, ազգային մշակույթը և սովորույթները»:

Այս փոփոխություններն, ըստ նախագծի հեղինակների, կոչված են բացառելու այնպիսի դեպքերը, երբ Հայաստանի հետ բավարար փաստացի կապ չունեցող անձը քաղաքացիությունն օգտագործում է հիմնականում ճամփորդական կամ այլ գործնական առավելություններ ստանալու համար։ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ևս, մեկնաբանելով նման նախագծի կարևորությունը, խոսել է այդ խնդրի մասին․

«Գաղափարապես ուզում ենք վերանայել քաղաքացի-պետություն հարաբերությունները, որովհետև քաղաքացիությունը ենթադրում է բարձրագույն իրավական կապ քաղաքացու և պետության միջև՝ ձևավորելով փոխադարձ իրավունքներ և պարտականություններ։ Դժվար է ասել՝ այն անձը, որը չի գտնվում Հայաստանում, ռեզիդենտ չէ, արդյո՞ք տվյալ անձի կենսական շահը Հայաստանի Հանրապետությունն է, թե՞ ոչ։ 3 օրով Հայաստան այցելելով կամ ընդհանրապես Հայաստան չայցելելով՝ չես կարող ասել, որ մենք ունենք ազգությամբ հայի բնակության հաստատման պահ Հայաստանում, այն սահմանում է Սահմանադրությունը։ 183 օր առնվազն անձը պիտի բնակվի կոնկրետ երկրում, ազգությամբ հայերի դեպքում նախատեսել ենք, որ 2 տարվա կտրվածքով պիտի ռեզիդենտության ցենզ ունենա Հայաստանում։ Մենք չենք բարդացնում ընթացակարգերը, մենք կատարում ենք Սահմանադրության պահանջը։ Եվրոպացի գործընկերներն էլ են գնահատում, որ մենք շատ բաց ենք պահում քաղաքացիության շնորհման դաշտը»,- երեկ տված հարցազրույցում նշել է նախարարը։

Նա տեղեկացրել է, որ այժմ հատկապես ազգությամբ հայերի համար քաղաքացիության կարգը բավականին պարզեցված է։ Հայաստանում չբնակվող հայը կարող է մոտենալ դիվանագիտական հաստատություն, տալ համապատասխան հայտը, որից հետո հայտը տեղափոխվում է Հայաստան, ընթացքավորվում, որից հետո տվյալ անձը մերժում կամ հաստատում է ստանում։ Որպես կանոն, ըստ նախարարի, պատասխանը դրական է լինում։

Նախագծով փոփոխություն է նախատեսվում նաև քաղաքացիությունից հրաժարված անձանց համար։ Ներկայումս քաղաքացիությունից հրաժարվելուց հետո օրենքը չի սահմանում նվազագույն ժամանակահատված, որի ընթացքում անձը չի կարող կրկին վերականգնել ՀՀ քաղաքացիությունը։ Այսինքն՝ նույն պահին անձը կարող է փոշմանել և նորից դիմել քաղաքացիությունը վերականգնելու համար։ Նախագծով առաջարկվում է քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ նախագահի հրամանագրի ուժի մեջ մտնելուց հետո քաղաքացիության վերականգնման հնարավորություն չտալ տվյալ քաղաքացուն առնվազն հինգ տարի։

Նախարարությունը նման սահմանափակումը բացատրում է նրանով, որ գործնականում լինում են դեպքեր, երբ մարդիկ հրաժարվում են ՀՀ քաղաքացիությունից, իսկ կարճ ժամանակ անց փորձում են այն վերականգնել։ Նախագծի հեղինակները, մասնավորապես, մատնանշում են այնպիսի դեպքեր, երբ քաղաքացիությունից հրաժարվելը կարող է կապված լինել որոշ պարտավորություններից խուսափելու կամ դրանք հետաձգելու հետ, իսկ հետագայում քաղաքացիությունը վերականգնելու միջոցով անձը կրկին ցանկանում է օգտվել քաղաքացիությունից բխող իրավունքներից և հնարավորություններից։

Հիմնավորման մեջ որպես օրինակ նշվում է նաև այն դեպքը, երբ ծնողը հրաժարվում է քաղաքացիությունից՝ արական սեռի երեխաների քաղաքացիության դադարեցման կամ պարտադիր զինվորական ծառայության պարտավորություններից խուսափելու կամ դրանց կատարումը հետաձգելու նպատակով, իսկ հետագայում փորձում է վերականգնել քաղաքացիությունը և կրկին օգտվել դրանից բխող իրավունքներից ու արտոնություններից։ Այնպես որ, պետությունը փորձում է փակել քաղաքացիության կարգավիճակն իրավիճակային օգտագործելու հնարավորությունը։

Նախագիծը հավանության արժանանալու դեպքում ուժի մեջ է մտնելու 2028 թվականի հունվարի 1-ից։

Թագուհի Ասլանյան

Նորատ Տեր-Գրիգորյանցի քայլը ահազանգ է, նրա ամեն քայլը հաշվարկված է․ վետերան Տիգրանաշենի հանձնումը մեծագույն աղետ և բախման առիթ է դառնալու. Ավետիք ՉալաբյանՍոչիի օդանավակայանում սահմանափակումները հանվել են Դեկտեմբերից հետո ռուսական գազը հնարավոր է թանկանա. Հրայր ԿամենդատյանԿրթության որակն էապես ընկնում է, և ունենք շատ վատ ցուցանիշներ. Ատոմ ՄխիթարյանՕդեսայի մոտ նավին ռուսական անօդաչուի հարվածի հետևանքով երկու ադրբեջանցի է զոհվել Ռուսական ռազմաբազայի դուրսբերումը կարող է մեծ ռիսկ լինել մեր երկրի համար. Աննա ԿոստանյանԱբովյանում 37-ամյա վարորդը «Chevrolet»-ով վրաերթի է ենթարկել 18-ամյա հետիոտնիԿես տարում Հայաստանն Ադրբեջանից ներմուծել է մոտ 18 մլն դոլարի վառելիք, իսկ արտահանում չի եղելԵՊՀ-ն հեղինակազրկում են․ ռեկտորի ընտրությունը՝ կանոնադրության կոպիտ խախտմամբ․ Սողոմոնյան Զարգացում, ոչ թե հանձնում. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Տիգրանաշենի ճանապարհինՎլադիմիր Պուտինը և Նարենդրա Մոդին բանակցություններ կանցկացնեն Հատուկ հայտարարություն կլինի Տիգրանաշենից. «Ուժեղ Հայաստան»Հայաստանի քաղաքացի դառնալն այլևս «խաղուպար» չի լինելու, իսկ 1,5 միլիոն չունեցողները պատանդ են մնալու երկրում Ուկրաինայի նախագահը ժամանել է Կանադա Իսրայելի հարվածից Գազայում ընտանիք է զոհվել՝ ծնողները և երկու երեխաները Թուրքիայում նախարարների հեռախոսները թիրախավորվել են լրտեսական ծրագրի կողմից Առևտրային պատերազմները շարունակվում են․ Պեսկովը մի շարք հայտարարություններ է արել Եվրախորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքվեարկի Հայաստանի համար մաքսային արտոնություններ սահմանելու հարցով Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմին Հարավային Կորեան մոտ է ԱՄՆ-ում ավելի քան 100 մլրդ դոլարի ներդրումների գործարքին․ WSJ Չինաստանում նավի վրա տեղի ունեցած հրդեհի հետևանքով զnhվել է առնվազն 20 մարդ Նեպալում սողանքի զոհերի թիվը հասել է 1374-ի Ալժիրը որոշել է խզել դիվանագիտական հարաբերությունները ԱՄԷ-ի հետ Մբապեն այս մրցաշրջանում կդառնա Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկուն. Մոուրինյու Այսօր և վաղը Երևանի կենտրոնում մեքենաների կայանման սահմանափակում կլինի Աշոտ Ղազարյանն ամուսնանում էՆվերներ՝ մանկապարտեզների սաներին, սպորտային խաղեր՝ աշխատակիցներին․ նոր նախաձեռնություններ ԶՊՄԿ-ում ՆԱՏՕ-ի դաշնակիցները բացահայտել են ստորջրյա մալուխները վնասելու նպատակով ռուսական սուզանավերի գաղտնի վարժանքները. Reuters ԱՄՆ-ում ծրագրում են մինչև ընտրությունները շուրջ 1 մլն ամերիկացու վճարել 500-ական դոլար․ Axios Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ԱԹՍ-ների պահեստին և լոգիստիկ կենտրոններին Պակիստանը, Սաուդյան Արաբիան և Թուրքիան դեռևս չեն ծրագրում նոր երկրների հրավիրել՝ միանալու Մեքքայի համաձայնագրին․ Պակիստանի ԱԳՆ Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել ՌԴ-ն մոտ 200 հազար օտարերկրացու մուտք է սահմանափակել օրենքները խախտելու պատճառով ԱՄՆ-ն կշարունակի «տնտեսապես խեղդել» Իրանին. Ռուբիո Օկուպացված Խոջալուում հակահետևակային ականի պայթյունի հետևանքով մեկ հոգի վիրավորում է ստացել Իրանն իր 27 ավիաընկերության դեմ ԱՄՆ պատժամիջոցները «տնտեսական ահաբեկչություն» է որակել Մոսկվան և Անկարան անդրադարձել են նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակին Իշխանությունը մեզ ոչ թե չորրորդ հանրապետություն է տանում, այլ չորրորդ պատերազմի․ Լենա ՄաթևոսյանԻշխանյանը Հայաստանի ՄԻՊ-ին հրավիրում է Բաքու Կասեցվել է «ԳԱՎԱԼԳ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունը Այս պահի դրությամբ Բյուրեղավանում խմելու ջրի վերցված բոլոր նմուշներում որևէ անհամապատասխանություն չի արձանագրվել․ ԱՆ Ucom-ը շարունակում է ցանցի լայնածավալ արդիականացումը՝ ընդլայնելով 5G ծածկույթն ու բարձրացնելով կապի որակըԿարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Եղեգիս, Հերմոն բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 10-ի 08։00-ի դրությամբ Թուրքիայում թանգարանների թիվը հասել է 664-ի Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կմասնակցի 13 մարզիկով Իրանի արտաքին առևտրային կապերը և այլ պետությունների կողմից ցուցաբերվող աջակցության տարբեր ձևերը չեն փոխում nւժերի հարաբերակցությունը Վաշինգտոնի և Թեհրանի միջև. Ռուբիո
Ամենադիտված