Հայաստանի ձյուդոյիստները պարտվեցին Ալմաթիի Գրան պրիում
ՍպորտՁյուդոյի Հայաստանի հավաքականի անդամներ 66 կգ քաշային Ֆերդինանտ Կարապետյանը և 52 կգ քաշային Ժաննա Ստանկևիչը անհաջող մասնակցեցին Ալմաթիի Գրան պրիին:
Ստանկևիչը պարտվեց մեկնարկային գոտեմարտում շվեյցարացի Եվելին Տշոփին, իսկ 66 կգ քաշային Ֆերդինանտ Կարապետյանը մեկնարկային գոտեմարտում հաղթեց իրանցի Ալիրեզա Խոջաշեհին, այնուհետև պարտվեց իտալացի Ֆաբիո Բասիլին:
Հայաստանն այս Գրան պրիին մասնակցում էր 2 ձյուդոյիստներով: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը: