Իրանի արտաքին առևտրային կապերը և այլ պետությունների կողմից ցուցաբերվող աջակցության տարբեր ձևերը չեն փոխում nւժերի հարաբերակցությունը Վաշինգտոնի և Թեհրանի միջև. Ռուբիո
ՄիջազգայինԱմերիկայի Միացյալ Նահանգները գտնում են, որ Իրանի արտաքին առևտրային կապերը և այլ պետությունների կողմից ցուցաբերվող աջակցության տարբեր ձևերը չեն փոխում ուժերի հարաբերակցությունը Վաշինգտոնի և Թեհրանի միջև։ Այս մասին Էկվադոր կատարած այցի ընթացքում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Մենք չենք կարծում, թե որևէ մեկն Իրանին տրամադրում է մի բան, որը փոխում է ընթացիկ իրադարձությունների դինամիկան կամ պարամետրերը», - Ռուբիոյի խոսքերն է մեջբերում Associated Press գործակալությունը։
Պետքարտուղարը հավելել է, որ ԱՄՆ-ը կշարունակի զբաղվել Իրանի «տնտեսական խեղդմամբ» և նրա արտաքին առևտրային ու ֆինանսական կապերի սահմանափակմամբ։