ՉԼ. Գործող գավաթակիր ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթեց «Սլովան»-ին, Բարսեղյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Առնո Բաբաջանյան փողոցում Ուկրաինան ծովային դրոններով հարձակվել է Սոչիի ծովափնյա հատվածի վրա. կան վիրավորներ Ֆիլիպինների մոտ նավի վրա բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 5 մարդ, 87-ը համարվում են անհետ կորած Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Կոտայքի մարզում «ՎԱԶ 2106»-ը գլխիվայր շրջվել է. վարորդը մահացել է ՌԴ ԱԴԾ-ն Մոսկվայում ձերբակալել է Մեծ Բրիտանիայի դեսպանատան անվտանգության աշխատակցի Երկրի վրա գրանցվել է ռեկորդային տաք օգոստոս․ Լևոն Ազիզյան Իրանական ավիրահարվածներից ամերիկյան ռազմական ինքնաթիռներ են վնասվել Հորդանանի ռազմաբազայում Բեսենտն ասել է, որ Թրամփը հրաժարվում է քնել


Սպիտակ տանը որոշել են Ուիթքոֆին և Քուշներին փոխարինել ԿՀՎ-ի տնօրենով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններում

Միջազգային

Անցած շաբաթ օրը Ռուսաստանի կատարած Սթիվ Ուիթքոֆի այցը՝ որպես Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Ուկրաինայում խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններում, կարող է լինել վերջինը։ Մոսկվա կատարած ութ այցերը (և ընդամենը մեկը՝ Կիև) ավարտվել են առանց արդյունքի։ Եվ այժմ Սպիտակ տունը դիտարկում է Ուիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների մասնակցությունը բանակցություններին կրճատելու հնարավորությունը, հայտնել են Financial Times-ին այդ ծրագրերին ծանոթ հինգ անձինք։

Պատրաստվում է նախաձեռնությունը ստանձնել ԿՀՎ-ի տնօրեն Ջոն Ռեթքլիֆը՝ մաքոքային դիվանագիտության շրջանակում, իրենց եվրոպացի գործընկերներին հայտնել են նրան մոտ կանգնած ամերիկացի պաշտոնյաները։ Միևնույն ժամանակ Ռեթքլիֆը կշարունակի կապ պահպանել Ռուսաստանի և Ուկրաինայի հետախուզական ծառայությունների աշխատակիցների հետ։

Սպիտակ տունը և ԿՀՎ-ն հրաժարվել են մեկնաբանել հնարավոր փոփոխությունները։ FT-ի իրազեկ աղբյուրները նշել են, որ Թրամփը դեռ վերջնական որոշում չի ընդունել։ Սակայն Ուիթքոֆին հեռացնելու մասին լուրը խանդավառություն է առաջացրել եվրոպական մայրաքաղաքներում, որոնք հուսահատ սպասում են թեկուզ որևէ առաջընթացի Ռուսաստանի հետ մեկուկես տարվա անարդյունք բանակցություններից հետո, գրում է թերթը։

Ամերիկացի հատուկ բանագնացների հետ վերջին հանդիպման ժամանակ Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան վստահում է նրանց. «Այստեղ, իհարկե, շատ կարևոր է միջնորդության որակը, վստահությունը նրանց հանդեպ, ովքեր զբաղվում են դրանով։ Ուզում եմ ձեզ ասել, որ մեզ համար հարմարավետ է ձեզ հետ աշխատել, և, անշուշտ, այս աշխատանքի ընթացքում մեր կողմից վստահության մակարդակը բավականին բարձր է»։

Սակայն միաժամանակ Կրեմլը հասկացրել է Վաշինգտոնին, որ պատրաստ է քննարկել ԱՄՆ-ի կողմից նոր մոտեցում, պատմել են FT-ին ոչ պաշտոնական շփումներին մասնակցող մարդիկ։ Մոսկվայում Ուիթքոֆին մասամբ պատասխանատու են համարում այն բանի համար, որ Պուտինի և Թրամփի՝ 2025 թվականի օգոստոսին Ալյասկայում կայացած հանդիպմանը բեկում չեղավ, ըստ ուկրաինացի պաշտոնյաների և Կրեմլի դիրքորոշման մասին տեղեկացված անձանց։ Ուիթքոֆը համոզել էր Թրամփին անցկացնել գագաթնաժողովը՝ հասկացնելով, որ Պուտինը պատրաստ է որոշ զիջումների, մինչդեռ իրականում վերջինս Անքորիջում կրկնել է իր նույն պահանջները, ինչ միշտ։

Իր հերթին, Կիևում կարծում են, որ Ուիթքոֆը բավարար ջանքեր չի գործադրել Պուտինի վրա ճնշում բանեցնելու համար, որպեսզի ստիպի նրան մեղմել դիրքորոշումը։

Խաղաղ նախաձեռնությունների կուլիսային քննարկումներին մասնակցած երկու անձանց խոսքով՝ ԱՄՆ վարչակազմը դիտարկել էր իր բանակցային թիմում վերադասավորումներ կատարելու հնարավորությունը այն բանից հետո, երբ փետրվարի վերջին ձախողվել էր համաձայնության հասնելու նախորդ փորձը։ Այս ջանքերը դադարեցվել էին, քանի որ Վաշինգտոնը ամբողջությամբ կլանված էր Իրանի հետ պատերազմով։

Արդյունքում Ռեթքլիֆի և Ուիթքոֆի միջև պայքար է ծավալվել այն հարցի շուրջ, թե ով և որ հարցերում է խաղալու առաջատար դեր, պատմել են FT-ի երկու աղբյուրներ։

Թրամփի բանագնացների՝ Մոսկվա այցից առաջ Ռեթքլիֆը անսպասելիորեն ինքն է մեկնել այնտեղ։ Սակայն, ինչպես հետո պատմել են The Washington Post-ի աղբյուրները, նրա այցը Պուտինի վրա տպավորություն չի գործել, որը, ընդհակառակը, դա ավելի շուտ ընկալել է որպես թուլության դրսևորում և որոշել է գնալ էսկալացիայի՝ ուժեղացնելով Ուկրաինայի գնդակոծությունները։ Այնուամենայնիվ, անցած շաբաթ օրը Ուիթքոֆի և Քուշների այցը, որը, FT-ի աղբյուրների խոսքով, մասամբ փորձ էր ուկրաինական թեման «ամրապնդել» իրենց հետևում, նույնպես որևէ տեսանելի արդյունք չի տվել։

ՉԼ. Գործող գավաթակիր ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթեց «Սլովան»-ին, Բարսեղյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Առնո Բաբաջանյան փողոցում Ուկրաինան ծովային դրոններով հարձակվել է Սոչիի ծովափնյա հատվածի վրա. կան վիրավորներ Ֆիլիպինների մոտ նավի վրա բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 5 մարդ, 87-ը համարվում են անհետ կորած Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Կոտայքի մարզում «ՎԱԶ 2106»-ը գլխիվայր շրջվել է. վարորդը մահացել է ՌԴ ԱԴԾ-ն Մոսկվայում ձերբակալել է Մեծ Բրիտանիայի դեսպանատան անվտանգության աշխատակցի Ադրբեջանը խաղաղության անվան տակ շարունակ նոր սպառնալիքներ է հնչեցնում. Մենուա ՍողոմոնյանԵրկրի վրա գրանցվել է ռեկորդային տաք օգոստոս․ Լևոն Ազիզյան Իրանական ավիրահարվածներից ամերիկյան ռազմական ինքնաթիռներ են վնասվել Հորդանանի ռազմաբազայում Բեսենտն ասել է, որ Թրամփը հրաժարվում է քնել Սպիտակ տանը որոշել են Ուիթքոֆին և Քուշներին փոխարինել ԿՀՎ-ի տնօրենով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններում Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Ամերիկան ընտրություններում դեմոկրատների հաղթանակի դեպքում կդառնա կոմունիստական. Թրամփ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ» Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ» «Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ» Վթար է․ ջուր չի լինելու Քարնին Զելենսկիի հետ կհանդիպի սեպտեմբերի 10-ին Կալգարիում Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է հարված հասցնել Իրանին միջուկային օբյեկտում գործունեության համար Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՍեպտեմբերի 10/11-ին լույս չի լինելու24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանն ու Մակրոնն ընդգծել են խաղաղության ամրապնդմանը միտված քայլերի իրականացման կարևորությունըՄեսսին ընդլայնում է բիզնես-կայսրությունը․ նա մեկ տարում երկրորդ ակումբն է գնում ԻսպանիայումՖիդանն իր ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է իրավիճակը տարածաշրջանումԵրևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 2-8-ըՏեսեք, թե ինչ է տեղի ունենում, երբ փաստերը չեն համապատասխանում քարոզչությանը. Ուժեղ ՀայաստանՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները բացահայտել են ավազակության դեպքըՍահմանային անցակետում առևտրի համար տրվել է կոդ. Հայ-թուրքական սահմանի Ալիջան անցակետում շինաշխատանքները շարունակվում ենՎանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինենՀայաստանն ու Բելգիան քննարկում են ջրային ոլորտում համագործակցության նոր հնարավորություններըԱրթիկ-Ալագյազ ավտոճանապարհին ՌԴ պաշտպանության նախարարության «ԿամԱԶ»-ը բախվել է քարերինՀայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահՄիաժամանակ տուգանվել է վեց ռադիոընկերություն․ ՀՌՀՀՊեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցինԲյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահՄխիթարյանը կարող էր փրկել «Ինտերին»․ իտալական մամուլի անդրադարձըՀայաստանցի աշակերտները գրագիտության ցուցանիշներով վերջինն են տարածաշրջանումԹբիլիսյան խճուղում արծիվը խճճվել է բարդու ճյուղերի մեջ. փրկարարները դուրս են բերել թռչունինԼեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն«Կարապետյան» հիմնադրամի աջակցությամբ հայկական «Սաղմոսերգու» և «Գեղարդ» երգչախմբերը Իտալիայում մասնակցեցին բացառիկ հոգևոր և մշակութային ծրագրիՄեկ ու կես ամիս փակ է լինելու Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածըԿիևում սննդամթերքի դեֆիցիտ է. Guardian
Ամենադիտված