Քարնին Զելենսկիի հետ կհանդիպի սեպտեմբերի 10-ին Կալգարիում
ՄիջազգայինԿանադայի վարչապետ Մարկ Քարնին սեպտեմբերի 10-ին Ալբերտայի Կալգարի քաղաքում կհանդիպի Վլադիմիր Զելենսկիի հետ։ Սա բխում է Քարնիի՝ չորեքշաբթի օրը հրապարակված ժամանակացույցից։
Ժամանակացույցում նշված է, որ հանդիպումը կսկսվի Մոսկվայի ժամանակով ժամը 18:00-ին։ Քարնին նաև հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ Զելենսկին և նրա կինը «կայցելեն Կանադա սեպտեմբերի 9-11-ը»։
Քարնին ասել է, որ մտադիր է Զելենսկիի հետ քննարկել «պաշտպանության, տնտեսության և էներգետիկայի ոլորտներում համագործակցության խորացմանը» վերաբերող հարցեր։