Պուտին. Եվրոպան միգրանտներին չի սերմանում իր արժեքները և հրաժարվում է սեփական ավանդույթներից «Պատրաստվե՛ք երկրորդ Հոլոքոստին․ միայն փոշի կմնա»․ Նեթանյահուի ուղերձը ցնցել է Իսրայելը Կատարի միջնորդները ժամանել են Թեհրան․ Reuters Երկու գոլ՝ ավելացված ժամանակում․ «Ինտեր»-ը վերջին վայրկյաններին հաղթեց «Ֆիորենտինա»-ին Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել Իրանին՝ ինչը շատ հեշտ կլինի, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Աշխաբադի փողոցում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան բնակարաններ Երևան–Աշտարակ ճանապարհի ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը 25/27 Երկուսով քվեախցիկում ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ այնպիսի հայտարարություններ անելուց , որոնք կարող են ընկալվել որպես նախընտրական քարոզչություն կամ հակաքարոզչություն

Տեղի ունեցավ «Գիշատիչների խնջույքը» նոր ֆիլմի պրեմիերան (լուսանկարներ)

«ՀանդArt» մշակութային այգում օրերս տեղի ունեցավ Վահե Քաչայի «Գիշատիչների խնջույքը» վիպակի հիման վրա նկարահանված ֆիլմի պրեմիերան։

Ցուցադրությունից առաջ ֆիլմի ռեժիսոր Հայկ Կբեյանն ասաց, որ միշտ փնտրել է լավ պատմություն՝ ֆիլմ նկարելու համար։

«Համարում եմ, որ դասական գործերը ժամանակի միջով անցած ու ամրացած նյութեր են։ Այդ պատճառով ընկերս՝ Գևորգը, խորհուրդ տվեց, որ Վահե Քաչա կարդամ, և ես շատ ուզեցի նկարահանել այս ֆիլմը։ Մարդկային հոգեբանության, վախից առաջացած պահվածքի մասին է, որտեղ շատ շերտեր կան։ Չորս մասից բաղկացած ֆիլմ է, բայց այսօր հանդիսատեսը տեսնելու է կրճատված ու մեկ ֆիլմ դարձած տարբերակը։ Գլխավոր ասելիքն այն է, որ հանդիսատեսը նայի ու հիշի, որ ինքն էլ սովորական մարդ է, որը զերծ չէ հանգամանքներից դրդված փոփոխություններից, հանդիսատեսը պետք է նայի ու իր մարդ լինելը վերաարժևորի»,- ասաց Կբեյանը։

Պրիեմիերայի համար ցուցադրության վայրը ևս պատահական չէր ընտրված. «ՀանդArt» այգի-թատրոնի հիմնադիր, ռեժիսոր, դերասան Տիգրան Գյուլումյանը շեշտեց` իրենց մոտ բեմադրվում ու ցուցադրվում են բացառապես հայկական գործեր։

«Քանի որ ֆիլմի հիմքում հայկական գործ է, շատ ցանկացանք, պահելով ավանդույթը, այն ցուցադրել մեզ մոտ։ Բաց երկնքի տակ մենք ունենք ներկայացումներ, բայց նաև` ֆիլմի ցուցադրության հնարավորություն։ Ռեժիսոր Հայկին հանդիպեցի, խոսեցինք ու այս ֆիլմը դարձավ մեր «ծիծեռնակը»՝ հայկական ֆիլմերի ցուցադրության հարցում։ Մտորելու ֆիլմ է, որտեղ լավ ընկերներն, ըստ իրավիճակի, պատռում են դիմակները, սկսվում է մի վիճակ, որտեղ ամեն մարդ իրեն փրկելու համար պատրաստ է վնասել դիմացինին»։

Ֆիլմում հերոսներին մարմնավորել են դերասաններ Մկրտիչ Արզումանյանը, Սոս Ջանիբեկյանը, Էմմա Մանուկյանը, Ալբերտ Սաֆարյանը, Էլեն Գևորգյանը, Վիլեն Սարգսյանը, Վարշամ Գևորգյանը և Հայկ Սարգսյանը։

«Կերպարս սպա է, որն ինտելեկտուալ և հրաշալի մարդ է։ Ես ուսումնասիրեցի այդ ժամանակաշրջանի տարբեր սպաների, քանի որ այդ կերպարով հանդես գալն ինձ համար պատասխանատու պարտականություն էր։ Հիանալի թիմ էր հավաքված, իսկ Հայկ Կբեյանի հետ արդեն մեր չորրորդ համագործակցությունն է, և հուսով եմ, որ հանդիսատեսը կհավանի։ Ֆիլմը մարդկանց մասին է, առաջին հայացքից ոչ ոք իրեն չի տեսնում այդ իրավիճակում, մեղադրում են, որ ինչ վատ մարդիկ են, որ իրար փորձում են ոչնչացնել, բայց չենք կարող ասել, թե մեզնից յուրաքանչյուրն ինչպես կվարվեր այդ վիճակում։ Սպան հոգեբանական ճնշում է գործադրում, որ խնջույքի ներկաներն իրենք որոշեն, թե ում պետք է պատանդ հանձնեն»,- պատմեց Մկրտիչ Արզումանյանը։

Վահե Քաչայի ️«Գիշատիչների խնջույքը» վիպակում իրադարձությունները տեղի են ունենում 1942թ.-ի օկուպացիայի ժամանակների Փարիզում։ Քաչան իր հերոսներին, այսպես կոչված, «սահմանային իրավիճակի» մեջ է դնում, որից հետո պատռում է նրանց դիմակները։ Ֆիլմի համար սցենարի ադապտացիան արել է Անահիտ Աղասարյանը։ Վերջինս չի պահել ժամանակն ու վայրը, փոխարենը՝ շեշտը դրել է մարդկանց ապրումների վրա։

Պուտին. Եվրոպան միգրանտներին չի սերմանում իր արժեքները և հրաժարվում է սեփական ավանդույթներից«Պատրաստվե՛ք երկրորդ Հոլոքոստին․ միայն փոշի կմնա»․ Նեթանյահուի ուղերձը ցնցել է ԻսրայելըԿատարի միջնորդները ժամանել են Թեհրան․ ReutersԵրկու գոլ՝ ավելացված ժամանակում․ «Ինտեր»-ը վերջին վայրկյաններին հաղթեց «Ֆիորենտինա»-ինԵս ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել Իրանին՝ ինչը շատ հեշտ կլինի, կա՛մ էլ գործարք կնքել. ԹրամփԱրթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոնԱշխաբադի փողոցում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան բնակարաններԵրևան–Աշտարակ ճանապարհի ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը25/27 Երկուսով քվեախցիկումԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ այնպիսի հայտարարություններ անելուց , որոնք կարող են ընկալվել որպես նախընտրական քարոզչություն կամ հակաքարոզչությունՌուսաստանին միշտ մեղադրել են բոլոր մահացու մեղքերի մեջ․ ՊուտինՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանՏավուշի մարզի Նորաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը. Թուրքիայի նախարար Երևանում բшխվել են «BYD»-ն ու ԱԱԾ կին աշխատակցի «Kia»-ն. վերջինս լքել է դեպքի վայրը. 4 վիրավnրներից մեկը հիվանդանոցում մшհացել է ՌԴ-ն պատրաստ է վերսկսել բանակցություններն Ուկրաինայի շուրջ նոյեմբերի 4-ից հետո. Ուշակով 25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկԹրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ Բարսելոնայում երիտասարդական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՎիճաբանություն Երևանում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների Իրանը կոչ է արել վերացնել տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությունը Տիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԱդրբեջանի միջոցով գաղտնի գործարքներ․ Թրամփի փեսան հայտնվել է աղմկոտ հետաքննության կենտրոնում Ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը մահացել է․ ինչ է եղել ողբերգությունից առաջ Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավnր ՌԴ ԶՈւ–ն հարվшծներ է հասցրել Խարկովում Ուկրաինայի ԶՈւ լոգիստիկ կենտրոնին և տերմինալին Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 25-ի դրությամբ Ողբերգական վթարից մահացած ամուսինները հինգ երեխաների ծնողներ էին Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԿարիերայի լավագույն շրջանը «Բարսելոնա»-ում չի եղել․ Նեյմարն անկեղծացել է Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ․ փողոցներ են դուրս բերվել զրահամեքենաներ ՌԴ ԱԳ նախարարությունը բացատրել է, թե ինչու ԵՄ-ն չի կարող մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին Սևան համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է Կուրթանում«Կանանց գաղութ»-ի մոտ «Maybach»-ը կոտրել է գազատար խողովակներ, ապա բախվել կայանված «BMW X5»-ին և կողաշրջվել. կան վիրավnրներ Թրամփը չի բացառել Իրանին հարվածները Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց հարվածներ են հասցրել Միացյալ Թագավորությունը ցանկանում է երկխոսություն սկսել ԵՄ-ի հետ ազատ տեղաշարժի համակարգի շուրջ
Ամենադիտված