ԱՄՆ զինվորականները nչնչացրել են իրանական հինգ նավթատար լցանավ
ՄիջազգայինԱՄՆ զինվորականները ոչնչացրել են իրանական հինգ նավթատար լցանավ, հայտարարել է ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։
«CENTCOM-ի ուժերը սեպտեմբերի 8-ին ոչնչացրել են իրանական հինգ նավթատար լցանավ այն բանից հետո, երբ ԻՀՊԿ-ն վերջին երկու օրվա ընթացքում երկու անգամ բալիստիկ հրթիռներով հարձակվել է ԱՄՆ ՌԾՈւ նավերի վրա», - ասված է հրամանատարության հայտարարության մեջ։
Հարձակումների են ենթարկվել Օմանի ծոցում գտնվող Kaviz, Charminar, Horizon 1 և Riesco տանկերները, ինչպես նաև Խարկ կղզու մոտակայքում գտնվող Derya նավը, հայտնել է CENTCOM-ը։
Հայտարարության մեջ նշվում է, որ սեպտեմբերի 5-ին ամերիկացի զինվորականները ոչնչացրել են Իրանի երեք նավթատար լցանավ։