Լավրով. ԱՄՆ-ն ընդունում է, որ Ռուսաստանի հետ չի կարելի վարվել այնպես, ինչպես մյուս երկրների հետ
ՔաղաքականությունՄիացյալ Նահանգները ընդունում է, որ չի կարող Ռուսաստանի հետ վարվել այնպես, ինչպես պատրաստ է վարվել այլ երկրների հետ տնտեսական շահույթի համար, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
Առաջին ալիքի «Մեծ խաղ» ծրագրին տված հարցազրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կցանկանար տնտեսական օգուտներ քաղել Ռուսաստանի հետ հարաբերություններից։
«Այո, նրանք ընդունում են, որ տնտեսական օգուտներ քաղելու համար չեն կարող Ռուսաստանի հետ վարվել այնպես, ինչպես պատրաստ են վարվել որոշ այլ երկրների հետ», – ասել է նախարարը։
Հետևեք մեզ՝ այստեղ