Առնվազն հինգ մարդ է զnhվել Չինաստանի հարավ-արևելյան նահանգում սելավի հետևանքով
ՄիջազգայինԱռնվազն հինգ մարդ է զոհվել Չինաստանի հարավ-արևելյան Ցզյանսի նահանգում սելավի հետևանքով: Այս մասին հայտնել է Xinhua գործակալությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Յոթ մարդ դեռևս համարվում է անհետ կորած:
Տեղի ունեցած հոսքն ամբողջությամբ ավերել է ութ տուն, ևս չորսը ստացել են չնչին վնասվածքներ:
Աղետի գոտում շարունակվում է որոնողափրկարարական գործողությունը, որին մասնակցում է ավելի քան 170 մարդ: Իրականացվում են նաև ճանապարհների ամրացման և կրկնակի երկրաբանական աղետների կանխարգելման ինժեներական աշխատանքներ: