Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 25-ի դրությամբ Ողբերգական վթարից մահացած ամուսինները հինգ երեխաների ծնողներ էին Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար Մելոյան Կարիերայի լավագույն շրջանը «Բարսելոնա»-ում չի եղել․ Նեյմարն անկեղծացել է Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ․ փողոցներ են դուրս բերվել զրահամեքենաներ ՌԴ ԱԳ նախարարությունը բացատրել է, թե ինչու ԵՄ-ն չի կարող մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին Սևան համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսը ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է Կուրթանում


Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ժամանակի ընթացքում Հայաստանի պետական ֆինանսների շուրջ առավել ակնհայտ է դառնում մի հիմնարար խնդիր, որի իրական մասշտաբները հաճախ մնում են տնտեսական աճի, մակրոտնտեսական կայունության և պետական ֆինանսների «կառավարելիության» մասին պաշտոնական հայտարարությունների ստվերում։ Խոսքը պետական պարտքի շարունակական աճի, բյուջետային խոշոր պակասուրդների ֆինանսավորման և նոր արտաքին ու ներքին պարտավորությունների ստանձնման այն քաղաքականության մասին է, որը կարող է այսօր կառավարելի թվալ մակրոտնտեսական ցուցանիշների հարաբերական բարենպաստ ֆոնի վրա, սակայն միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում Հայաստանի համար վերածվել է լուրջ ֆինանսական, տնտեսական և նույնիսկ քաղաքական ռիսկի։

2026 թվականի պետական բյուջեն ինքնին արդեն ցույց է տալիս խնդրի ծավալը։ Պաշտոնապես հաստատված ցուցանիշներով, պետական բյուջեի եկամուտները կազմում են մոտ 3 տրիլիոն 91 միլիարդ դրամ, ծախսերը՝ շուրջ 3 տրիլիոն 628 միլիարդ դրամ, իսկ պակասուրդը՝ մոտ 537 միլիարդ դրամ։ Սա հսկայական գումար է Հայաստանի տնտեսության և պետական բյուջեի ծավալների համատեքստում։ Պակասուրդը նշանակում է, որ պետությունը տվյալ տարվա ընթացքում նախատեսում է ծախսել զգալիորեն ավելի շատ, քան հավաքագրում է եկամուտների տեսքով, և այդ տարբերությունը պետք է ֆինանսավորվի։ Պաշտոնական բյուջետային փաստաթղթերով այդ պակասուրդի ֆինանսավորման մի զգալի մասը նախատեսված է արտաքին աղբյուրներից, մյուս մասը՝ ներքին պարտքային միջոցներից։ Այսինքն, պետական ծախսերի և պետական եկամուտների միջև գոյացած հարյուրավոր միլիարդ դրամների բացը փակվում է նոր պարտքերի ներգրավմամբ, պետական պարտատոմսերի թողարկմամբ և այլ ֆինանսական գործիքներով։

Սա ինքնին նոր երևույթ չէ, և պետական պարտք ունենալը որևէ երկրի համար արտառոց կամ անընդունելի հանգամանք չէ։ Աշխարհի գրեթե բոլոր պետություններն ունեն պետական պարտք, և զարգացող տնտեսությունների համար արտաքին ֆինանսավորումը կարող է կարևոր գործիք լինել ենթակառուցվածքների, էներգետիկայի, կրթության, առողջապահության, տեխնոլոգիական զարգացման և տնտեսական արտադրողականության բարձրացման համար։ Սակայն պետական պարտքի հարցում վճռորոշ նշանակություն ունի ոչ թե պարզապես պարտքի առկայությունը, այլ դրա որակը։ Միևնույն չափի պարտքը կարող է մեկ երկրի համար լինել զարգացման ներդրում, իսկ մեկ այլ երկրի համար՝ ապագա ֆինանսական ճգնաժամի նախադրյալ։ Եթե ներգրավված միջոցներով կառուցվում են ճանապարհներ, էներգետիկ ենթակառուցվածքներ, արդյունաբերական կարողություններ, նոր արտադրություններ, տեխնոլոգիական համակարգեր և այնպիսի ակտիվներ, որոնք հետագայում ստեղծելու են տնտեսական աճ, հարկային եկամուտներ և արտահանման նոր հնարավորություններ, ապա պարտքը կարող է ունենալ տնտեսական տրամաբանություն։ Բայց եթե նույն միջոցների զգալի մասը ծախսվում է ընթացիկ բյուջետային պարտավորությունների, սոցիալական ծախսերի, վարչական համակարգի կամ ժամանակավոր ֆինանսական ճեղքերի փակման համար, ապա պետությունը փաստացի պարտք է վերցնում ոչ թե ապագա արժեք ստեղծելու, այլ ներկա սպառումը ֆինանսավորելու համար։ Հենց այստեղ է Հայաստանի համար առաջանում ամենակարևոր հարցերից մեկը։ Փորձագիտական շրջանակներում վաղուց բարձրացվում է այն խնդիրը, թե ներգրավվող վարկային միջոցների ինչ մասն է իրականում ուղղվում տնտեսական երկարաժամկետ ներուժ ստեղծող կապիտալ ծախսերին, և ինչ մասն է տարբեր ձևերով վերածվում ընթացիկ բյուջետային աջակցության։

Այս տարբերությունը սկզբունքային է։ Կապիտալ ներդրումը, եթե այն արդյունավետ է կառավարվում, կարող է տարիներ անց փոխհատուցել այդ ծախսը՝ տնտեսական աճի, նոր աշխատատեղերի, հարկային մուտքերի և ազգային տնտեսության մրցունակության բարձրացման տեսքով։ Իսկ ընթացիկ ծախսը, որպես կանոն, ավարտվում է այն պահին, երբ գումարը ծախսվում է։ Այն կարող է ունենալ սոցիալական կամ քաղաքական կարևորություն, սակայն ինքնաբերաբար նոր եկամտային աղբյուր չի ստեղծում։ Եթե պետությունը տարիներ շարունակ պարտք է վերցնում ընթացիկ ծախսերը պահպանելու համար, առաջանում է մի վտանգավոր շրջանառություն, երբ հին պարտքերը մարելու և ընթացիկ ծախսերը ֆինանսավորելու համար անհրաժեշտ են դառնում նոր պարտքեր։ Վերջին շրջանում հաստատված նոր խոշոր վարկային համաձայնագրերը ցույց են տալիս, որ Հայաստանը շարունակում է ակտիվորեն օգտվել արտաքին ֆինանսավորման հնարավորություններից։

Օգոստոսի 13-ի կառավարության նիստում հավանություն է տրվել համաձայնագրերին, որոնց շրջանակում Հայաստանը ստանում է 120 միլիոն եվրոյի վարկ և 15 միլիոն եվրոյի դրամաշնորհ։ Ֆինանսավորումը կապված է «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրի հետ և տրամադրվում է գերմանական KfW զարգացման բանկի ու Եվրոպական միության աջակցությամբ։ Այս կոնկրետ ծրագրի դեպքում, ի տարբերություն զուտ բյուջետային աջակցության վարկերի, կարելի է խոսել իրական ենթակառուցվածքային ծրագրի մասին։ Նախատեսվում է զարգացնել Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման ենթակառուցվածքը, մեծացնել երկու երկրների միջև էլեկտրաէներգիայի փոխանակման հնարավորությունները և ստեղծել ավելի լայն տարածաշրջանային էներգետիկ ինտեգրման նախադրյալներ։

Սակայն խնդիրն այն է, որ պետական պարտքային քաղաքականությունը չի սահմանափակվում միայն նման կոնկրետ ենթակառուցվածքային ծրագրերով։ 2026 թվականին Հայաստանը ներգրավում է նաև խոշոր ծավալի քաղաքականության և բյուջետային աջակցության վարկեր։

Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի՝ Համաշխարհային բանկի կառույցի հետ համաձայնեցվել է 170,3 միլիոն եվրոյի ֆինանսավորում, որը կազմում է շուրջ 200 միլիոն դոլար։ Դրան զուգահեռ ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի կողմից նախատեսվել է ևս 80 միլիոն եվրոյի ֆինանսավորում՝ նույն տնտեսական վերափոխումների ծրագրի շրջանակում։ Ընդհանուր առմամբ, խոսքը մոտ 250 միլիոն եվրոյի ֆինանսական փաթեթի մասին է։ Պաշտոնական ձևակերպումներով, այդ միջոցները կապված են տնտեսական բարեփոխումների, ներդրումային միջավայրի, մրցակցության, առևտրի, պետական կառավարման և տնտեսության դիմակայունության բարձրացման հետ։ Սակայն նման վարկերի բնույթն այնպիսին է, որ դրանք անմիջականորեն կապված չեն մեկ կոնկրետ կամ նյութական ակտիվ ստեղծող ծրագրի հետ, այլ իրենցից ներկայացնում են քաղաքականության վրա հիմնված ֆինանսավորում և բյուջետային աջակցություն։ Սա նշանակում է, որ այստեղ պարտքի արդյունավետության հարցը դառնում է ավելի բարդ և պահանջում է առավել խիստ հանրային վերահսկողություն։

Պետությունը կարող է պնդել, որ բյուջետային աջակցությունը նույնպես ուղղվում է բարեփոխումների իրականացմանը և տնտեսության երկարաժամկետ մրցունակության բարձրացմանը։ Տեսականորեն դա ճիշտ է։ Սակայն գործնականում հարկավոր է հստակ պատասխանել մի քանի հարցի. որքա՞ն տնտեսական արդյունք են տալու այդ բարեփոխումները, ինչպիսի՞ լրացուցիչ հարկային եկամուտներ են ստեղծվելու դրանց արդյունքում, որքա՞ն ժամանակ անց է ակնկալվում, որ այդ քաղաքականությունների տնտեսական ազդեցությունը կփոխհատուցի ներգրավված պարտքի արժեքը։ Եվ ամենակարևորը՝ ինչպիսի՞ հաշվետվողականության մեխանիզմներ կան, որ հասարակությունը կարողանա տարիներ անց գնահատել՝ արդյոք 170 միլիոն, 80 միլիոն կամ այլ տասնյակ ու հարյուրավոր միլիոնների չափով ներգրավված միջոցները իրականում փոխեցի՞ն Հայաստանի տնտեսության կառուցվածքը, թե՞ պարզապես ժամանակավորապես ապահովեցին պետական ֆինանսների հոսունությունը։

Պարտքը միշտ ունի ժամանակային չափում։ Այսօր ստացված գումարը կարող է ծախսվել մի քանի ամսում կամ մեկ տարվա ընթացքում, սակայն դրա վերադարձը կարող է տևել տասնամյակներ։ Սա է պետական պարտքի ամենակարևոր քաղաքական և բարոյական խնդիրը։ Գործող կառավարությունները քաղաքական որոշումներ են ընդունում սահմանափակ ժամկետով, սակայն դրանց ֆինանսական հետևանքները հաճախ տարածվում են այն մարդկանց վրա, որոնք տվյալ որոշումների կայացման պահին անգամ չեն մասնակցել քաղաքական գործընթացին։ Այսօրվա վարկը վաղվա հարկատուի պարտավորությունն է։ Հետևաբար, պետական պարտքը միայն ֆինանսական հաշվապահական ցուցանիշ չէ։ Այն միջսերնդային պատասխանատվության հարց է։ Երբ պետությունը պարտք է վերցնում և այդ միջոցներով ստեղծում է երկաթուղի, էլեկտրակայան, ճանապարհ, գիտական կենտրոն կամ արտադրական ենթակառուցվածք, հաջորդ սերունդը ստանում է ոչ միայն պարտքը, այլև այդ պարտքի դիմաց ստեղծված ակտիվը։ Բայց երբ հաջորդ սերունդը ստանում է միայն պարտքի մարման պարտավորությունը՝ առանց համարժեք տնտեսական ակտիվի, պետությունը փաստացի ապագայից ֆինանսական ռեսուրս է վերցրել ներկայի խնդիրները լուծելու համար։

Հայաստանի պետական պարտքի շուրջ իրավիճակը հատկապես զգայուն է այն պատճառով, որ երկիրը փոքր տնտեսություն ունի և գտնվում է բարձր աշխարհաքաղաքական ռիսկային միջավայրում։ Մեծ տնտեսություններն ունեն ավելի լայն ֆինանսական շուկաներ, ավելի բազմազան արտահանման կառուցվածք, սեփական արժույթների միջազգային դեր և ֆինանսական ցնցումները կլանելու ավելի մեծ կարողություն։ Հայաստանը նման հնարավորություններ չունի։ Հայաստանի տնտեսությունը կախված է արտաքին առևտրից, դրամական փոխանցումներից, սահմանափակ թվով արտահանման ուղղություններից, տարածաշրջանային հաղորդակցություններից և արտաքին տնտեսական միջավայրից։ Այս պայմաններում պետական պարտքի նույնիսկ հարաբերականորեն կառավարելի մակարդակը կարող է արագորեն վերածվել ավելի ծանր բեռի, եթե տեղի ունենա տնտեսական աճի կտրուկ դանդաղում, արժույթի արժեզրկում, արտաքին շուկաների վատթարացում կամ աշխարհաքաղաքական նոր ճգնաժամ։

Պաշտոնական և միջազգային կառույցների գնահատականներում հաճախ նշվում է, որ Հայաստանի պետական պարտքը ներկայում վերահսկելի է և ՀՆԱ-ի նկատմամբ գտնվում է կառավարելի միջակայքում։ Միջազգային վարկանիշային գործակալությունները նույնպես չեն խոսում անմիջական պարտքային ճգնաժամի մասին։ Սակայն «կառավարելի» բառը չպետք է շփոթել «անվտանգ» բառի հետ։ Ֆինանսական կայունությունը մշտական և անփոփոխ վիճակ չէ։ Այն կախված է մի շարք ենթադրություններից՝ տնտեսական աճի պահպանման, հարկային եկամուտների ավելացման, արտաքին ֆինանսական շուկաների հասանելիության, տոկոսադրույքների, փոխարժեքների և պետական ծախսերի վերահսկելիության վերաբերյալ։ Եթե այդ ենթադրություններից մի քանիսը չիրականանան, պարտքի հարաբերակցությունը կարող է արագ փոխվել։ Սա շատ կարևոր հանգամանք է, քանի որ պետական պարտքի պաշտոնական ցուցանիշը միշտ չէ, որ արտացոլում է պետության ամբողջական ապագա ֆինանսական ռիսկը։ Կան նաև պայմանական պարտավորություններ։ Պետությունը կարող է այսօր պաշտոնապես պարտք չունենալ որևէ կոնկրետ գումար, սակայն վաղը ստիպված լինել ֆինանսական պատասխանատվություն ստանձնել պետական ընկերությունների, ռազմավարական ենթակառուցվածքների, դատական վեճերի, պետական երաշխիքների կամ քաղաքական որոշումների հետևանքով։ Հետևաբար, պետական ֆինանսների առողջությունը պետք է գնահատել ոչ միայն արդեն հաշվարկված պարտքի, այլև ապագայում հնարավոր պարտավորությունների տեսանկյունից։

Առանձին և չափազանց կարևոր խնդիր է պետական պարտքի արժութային կառուցվածքը։ Հայաստանի պետական պարտքի զգալի հատվածը ձևավորվել է արտաքին արժույթներով։ Արտաքին պարտավորությունների մեծ մասը կարող է լինել ԱՄՆ դոլարով, եվրոյով, փոխառության հատուկ իրավունքներով կամ այլ արտարժույթներով։ Սա նշանակում է, որ դրամի փոխարժեքը պետական պարտքի իրական ծանրության վրա ունի անմիջական ազդեցություն։ Երբ դրամը հարաբերականորեն կայուն կամ ուժեղ է ԱՄՆ դոլարի նկատմամբ, արտաքին պարտքի դրամային արժեքը նվազում կամ վերահսկելի է մնում։ Նույն դոլարային պարտքի դիմաց պետական բյուջեն ստիպված է տրամադրել համեմատաբար ավելի քիչ դրամ։ Սակայն իրավիճակը կարող է ամբողջությամբ փոխվել դրամի արժեզրկման դեպքում։

Այսօր Հայաստանի համար հարաբերականորեն բարենպաստ հանգամանք է այն, որ դոլարի փոխարժեքը դրամի նկատմամբ գտնվում է համեմատաբար ցածր մակարդակներում՝ համեմատած այն սցենարների հետ, երբ դրամը կտրուկ արժեզրկվում է։ Բայց սա չի նշանակում, որ այդ իրավիճակը մշտական է կամ երաշխավորված։ Աշխարհաքաղաքական զարգացումները կարող են կարճ ժամանակում փոխել տարածաշրջանի տնտեսական պատկերը։ Եթե դրամը զգալիորեն արժեզրկվի, դոլարային և եվրոյով արտահայտված պարտքի սպասարկման դրամային արժեքը կբարձրանա նույնիսկ այն դեպքում, երբ պետությունը որևէ նոր պարտք չի վերցրել։

Արտարժութային պարտքի դեպքում առաջանում է նաև այն հիմնարար հակասությունը, որ Հայաստանի պետության հիմնական եկամուտները հավաքագրվում են դրամով, իսկ պարտքի մի մասը պետք է սպասարկվի արտարժույթով։ Պետությունը հարկերը հավաքում է հայկական տնտեսությունից, հայկական դրամով գործող ընկերություններից և քաղաքացիներից, բայց պարտքի մի մասի համար անհրաժեշտ է դոլար, եվրո կամ այլ արտարժույթ։ Սա պետական ֆինանսները կախվածության մեջ է դնում նաև երկրի արտաքին տնտեսական կարողություններից և արժութային շուկայի կայունությունից։ Որքան մեծ է արտարժութային պարտքի բաժինը, այնքան մեծ է փոխարժեքային ռիսկը։

Իսկ մյուս կողմից էլ՝ եթե պետությունը չափազանց մեծ ծավալով սկսում է ներքին շուկայից պարտք վերցնել պետական պարտատոմսերի միջոցով, կարող է առաջանալ հիմնական մակրոտնտեսական մարտահրավերներից մեկը՝ մասնավոր հատվածի համար ֆինանսական ռեսուրսների թանկացում և մասնավոր ներդրումների դուրսմղում: Երբ պետությունը ֆինանսական շուկայում դառնում է գերիշխող կամ խոշոր փոխառու, բանկերն ու ինստիտուցիոնալ ներդրողները նախընտրում են միջոցներն ուղղել պետական պարտատոմսերի ձեռքբերմանը։ Վերջիններս փաստացի անռիսկ ակտիվներ են (քանի որ հիմնված են պետության սուվերեն վճարունակության վրա) և հաճախ ապահովում են գրավիչ եկամտաբերություն: Արդյունքում տնտեսության իրական հատվածին (բիզնեսին և արտադրությանը) ուղղվող վարկային ռեսուրսները կրճատվում են, իսկ տոկոսադրույքները՝ բարձրանում, քանի որ առևտրային բանկերն ստիպված են մրցակցել պետության կողմից թելադրվող բարձր եկամտաբերության պայմանների հետ:

Այսպիսով, արտաքին պարտքի կրճատումը ներքին պարտքի ավելացման հաշվին ինքնին համընդհանուր լուծում չէ։ Այն կարող է մեղմել արտարժութային և փոխարժեքային ռիսկերը, սակայն զուգահեռաբար ստեղծում է ներքին ֆինանսական շուկայի գերծանրաբեռնվածության, կապիտալի թանկացման և տնտեսական աճի հնարավորությունների սահմանափակման ռիսկեր: Հետևաբար, պարտքի կայուն և անվտանգ կառավարումը պահանջում է խիստ հաշվեկշռված մոտեցում արտաքին և ներքին աղբյուրների միջև՝ բացառելու համար մասնավոր ներդրումների հաշվին պետական պարտքի անհամաչափ սպասարկումը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 25-ի դրությամբ Ողբերգական վթարից մահացած ամուսինները հինգ երեխաների ծնողներ էին Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԿարիերայի լավագույն շրջանը «Բարսելոնա»-ում չի եղել․ Նեյմարն անկեղծացել է Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ․ փողոցներ են դուրս բերվել զրահամեքենաներ ՌԴ ԱԳ նախարարությունը բացատրել է, թե ինչու ԵՄ-ն չի կարող մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին Սևան համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է Կուրթանում«Կանանց գաղութ»-ի մոտ «Maybach»-ը կոտրել է գազատար խողովակներ, ապա բախվել կայանված «BMW X5»-ին և կողաշրջվել. կան վիրավnրներ Թրամփը չի բացառել Իրանին հարվածները Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց հարվածներ են հասցրել Միացյալ Թագավորությունը ցանկանում է երկխոսություն սկսել ԵՄ-ի հետ ազատ տեղաշարժի համակարգի շուրջ Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»–ում Այսօր ՏԻՄ ընտրություններ են Հայաստանի 21 համայնքներում Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԿոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԹրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցըՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործի
Ամենադիտված