Այն փաստը, որ Պուտինը հանդիպել է ԱՄՆ հատուկ բանագնացների հետ, վկայում է վստահության մթնոլորտի մասին. Պեսկով
ՔաղաքականությունԱյն փաստը, որ Պուտինը հանդիպել է ԱՄՆ հատուկ բանագնացների հետ, վկայում է վստահության մթնոլորտի մասին։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շաբաթ օրը Կրեմլում հանդիպել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ։ Հանդիպումը տևել է ավելի քան երեք ժամ։
ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկել են Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու բանակցությունների հաջորդ քայլերը, որոնք կհայտարարվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։
Ռուսական կողմից բանակցություններին մասնակցել են նաև ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը և արտասահմանյան երկրների հետ ներդրումների և տնտեսական համագործակցության հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը։