Եգիպտոսում հեռուստահաղորդավարուհին դատապարտվել է մահվան
ՄիջազգայինԿահիրեի քրեական դատարանը եգիպտացի հեռուստահաղորդավարուհի և պրոդյուսեր Սառա Խալիֆային և ևս 11 մեղադրյալների դատապարտել է մահապատժի՝ կախաղանի միջոցով, թմրանյութերի ապօրինի շրջանառության համար, հաղորդում է «Ալ-Ահրամ» թերթը։
Նրանք մեղավոր են ճանաչվել սինթետիկ թմրանյութեր արտադրելու համար օգտագործվող նյութերի ներմուծմամբ և անօրինական շրջանառությամբ զբաղվող հանցավոր կազմակերպություն ստեղծելու մեջ։
Դատավճիռը հրապարակվել է մեղադրյալների ներկայությամբ և միաձայն կայացվել է դատավորների կազմի կողմից՝ հանրապետության Գերագույն մուֆթիի կարծիքը ստանալուց հետո։ Դատարանը նաև ինը մեղադրյալի դատապարտել է ցմահ ազատազրկման և յոթին արդարացրել։ Այս գործում ներգրավված է եղել ընդհանուր առմամբ 28 մարդ։