Մովսես Երեմյանի մեղրամիսը Թաիլանդում եւ հարսանեկան նոր լուսանկարները
LifeBravo.am-ը գրում է .
Մովսես Երեմյանի եւ Աննայի` Նորքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պսակադրության մասին պատմել ենք:Դերասանն ու պարուհին հարսանեկան ճամփորդության համար ընտրել էին Թաիլանդը, որտեղ հանգստի ընթացքում արված լուսանկարը, ինչպես նաեւ խնջույքից բացառիկ կադրեր ներկայացնում ենք ստորեւ:
Ռեստորանում բոլոր հյուրերին ողջունել են միմերն ու վարդ նվիրել: 300-ից ավելի հրավիրյալների թվում են եղել ոչ միայն զույգի մտերիմներն ու հարազատները, այլեւ Մովսեսի գործընկերները` Սոֆյա Պողոսյանը, Սաթենիկ Հազարյանը, Աշոտ Տեր-Մաթեւոսյանը, Դավիթ Աղաջանյանը, Կարեն Ասլանյանը, Նարեկ Մակարյանը, Արաքս Կետիկյանը եւ այլք:
Նորապսակները միմյանց անակնկալներ են մատուցել. Մովսեսը հատուկ իրենց համար գրված երգ է կատարել, Աննան էլ նրան հատուկ բեմադրված պարով է ողջունել: Հարսի ծաղկեփունջը եւ փեսայի կոստյումին ամրացված ծաղիկը գտել են իրենց հասցեատերերին, բոլոր չամուսնացածներն էլ ստացել են թագի տեսքով տարոսիկներ:


