ՌԴ ՊՆ-ը հայտարարել է Կիևի մարզում ռադիոհետախուզության կենտրոնի և վառելիքի պահեստներին հարված հասցնելու մասին
ՄիջազգայինՌուսական զորքերը հարվածել են Բրովարիում գտնվող ուկրաինական էլեկտրոնային հետախուզության կենտրոնին և Գոստոմելի օդանավակայանի վառելիքի պահեստներին, շաբաթ օրը հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Վնասվել են Ուկրաինայի զինված ուժերի վառելիքի պահեստավորման և բաշխման երկու կետեր, ասվում է նախարարության հայտարարության մեջ։
«Բրովարի գյուղում վնասվել է ռադիոէլեկտրոնային հետախուզության կենտրոն», – հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։