Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի ավագը հանդես կգա արաբական լիգայում
ՍպորտՀայաստանի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականի ավագ Մարալ Արթինն ունի նոր թիմ։ Արթինը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Հիմմա» ակումբում։
Մարալ Արթինը Հայաստանի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականում նորամուտը նշել է 2021 թ. սեպտեմբերի 16-ին։ Ընդհանուր առմամբ՝ մասնակցել է 33 խաղի՝ դառնալով 4 գոլի հեղինակ։
Ակումբային կարիերայի ընթացքում նա հանդես է եկել «Հոֆենհայմ»-ի ու «Բավարիա»-ի երիտասարդական թիմերում, ինչպես նաև «Բավարիա II»-ում, «Ֆրանկֆուրտ II»-ում, «Ալաշկերտ»-ում, «Ռայո Վալյեկանո»-ում և այլն։