ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Մեսսին առանձնացրել է իր կարիերայի ամենակարևոր գոլերը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է կազմակերպությունից Հայաստանի դե ֆակտո դուրս գալու մասին ԱՄՆ-ն և Իսրայելը քննարկում են Կոնգրեսի ընտրություններից հետո Իրանի դեմ նոր գործողություն սկսելու հարցը․ NYT Բելառուսը պատրաստվում է պատերազմի. Լուկաշենկո Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների անցկացման վայր․ Պեսկով Հայաստանում վարորդներին ստուգելու նոր կարգ է նախատեսվում Վարդապետյանը և Կոբախիձեն քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը Հոկտեմբերի 24-ին Վեներա մոլորակը կանցնի Երկրի և Արեգակի միջև Ադրբեջանն արգելել է նաև Թուրքիայի «Նոր բարօրություն» իսլամիստական կուսակցության (Yeniden Refah) առաջնորդ Ֆաթիհ Էրբաքանի մուտքը


Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ավետիսյան

Այս ամենը վերլուծելով ու գիտակցելով էր, որ տարիներ շարունակ խնդրում էի, պահանջում էի, համոզում էի, որ մենք պետք է մի կողմ թողնեք ներքաղաքական օրակարգը և փորձեք լուծել Հայաստանի անվտանգության խնդիրը։
 
 Պետք է հասկանայինք և հիմա գոնե հասկանանք, որ Արևմուտքը գծել է մի այնպիսի խաղ, որ ոչ ընտրություններով, ոչ փողոցով չեք կարող հեռացնել գործող իշխանությանը։ Հետևաբար, պետք է համախմբվել, համոզել, փորձել գործող իշխանությանը հետ պահել Արևմուտքի ձեռքին գործիք դառնալուց։ Պետք է փորձել թույլ չտալ, որպեսզի իշխանությունները գնան դեպի Արևմուտք՝ իրենց հետևից Արևմուտք տանելով Հայաստանը։
 
 Իսկ դրա համար քաղաքական, այսպես կոչված, «ընդդիմությունը» պետք է ոչ թե ժողովրդին մեսիջներ տար, թե ինքն ավելի հայրենասեր է, որ ինքը գալու է Արցախը հետ բերի, այլ ինքը պետք է մեսիջներ տար հասարակությանը, որ այնպիսի օրհասական իրավիճակում ենք, որ ամեն ինչ թողնում ենք մի կողմ, չենք էլ պայքարում իշխանության համար, համաձայն ենք, որ Նիկոլ Փաշինյանը թեկուզ հավերժ մնա իշխանության, միայն թե մեզ չտանի դեպի Արևմուտք։
 
 Եթե պետք էր, պետք է նախկին օլիգարխները կամ այսպես կոչված թալանչիները կամովի իրենց ունեցվածքը դնեին հայրենիքը փրկելու զոհասեղանին՝ ժողովրդին ցույց տալով, որ, տեսեք, իրավիճակն այնքան վատ է, օրհասական, որ մենք պատրաստ ենք մեր ամբողջ ունեցվածքը կորցնել, նույնիսկ այդ գնով մեր հայրենիքը փրկելու համար։ Միևնույն է շատերը դա այսպես թե այնպես կորցնելու են։
Իշխանության համար մղվող պայքարը պետք էր հանել օրակարգից, և քանի դեռ ուշ չէ գոնե հիմա պետք է հանել։
 Հիմա պետք է ոչ թե իշխանության համար պայքար մղել, այլ պետք է իշխանությանը փորձել համոզել, ստիպել, ինչ-որ լուծումներ գտնել՝ հետ պահելու դեպի Արևմուտք երկիրը տանելու կործանարար ճանապարհից։
 
 Իսկ այն մարդիկ, ովքեր ասում են, որ մենք կգանք Նիկոլ Փաշինյանի փոխարեն, կխաղանք երկու լարի վրա, և ամեն ինչ լավ կլինի, այդ մարդիկ իրականում ոչ միայն քաղաքականապես տգետ են, այլ բարոյականության հետ ևս լուրջ խնդիրներ ունեն, որովհետև Արևմուտքի համար կարևոր չի քո անուն-ազգանունը, կարևոր է, որ դու խաղաս իրենց խաղը և կործանես քո երկիրն ու պետությունը։ Իսկ երկու լարի վրա խաղալ չի նշանակում վարել բազմաբևեռ քաղաքականություն։ Սրանք հորինված միֆեր են։ Երկու լարի վրա խաղալ նշանակում է՝ հնարավորություն տալ Արևմուտքին փչացնել հայ-ռուսական հարաբերությունները և քանդել մեր տարածաշրջանի ճարտարապետությունը։
 
 102-րդ ռազմակայանը պարզապես ռուսական զորամաս չէ․ այն Հայաստանի գոյությունը պահպանող զսպիչ համակարգի առանցքն է։ Հետևաբար՝ դրա գոյության կամ ներկայության վտանգումը նշանակում է նաև Հայաստանի անվտանգության վտանգում։ Ռուսաստանը փաստացի ասում է․ ընտրությունը ձերն է, սակայն այդ ընտրության հետևանքների պատասխանատվությունը նույնպես ձերն է։
Միակ օրակարգային հարցն այսօր Հայաստանում պետք է լինի Արևմուտք գնալուց հրաժարվելը։
Մնացածն անիմաստ դատարկ խոսակցություններ են։
 
ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...
 
Գրառում 1/3
 
Մհեր Ավետիսյան 
 

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Մեսսին առանձնացրել է իր կարիերայի ամենակարևոր գոլերը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է կազմակերպությունից Հայաստանի դե ֆակտո դուրս գալու մասինՀոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինԱռանց խաղաղության համաձայնագրի TRIPP-ը խոցելի է, և Ալիևը շարունակելու է նոր զիջումներ պահանջել. Ուժեղ ՀայաստանՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր ՊիրունչիկինԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգՄարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվելՍարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիՎտանգավոր զիջումները թուլացնում են սահմանները. Ուժեղ ՀայաստանԵթե չկարողանան ստանալ այդ 7 ձայնը՝ կգնան արտահերթ ընտրությունների. Էդմոն ՄարուքյանՈչինչ չի կարող խանգարել մեզ փոփոխություն բերել Ստեփանավանում. Լիանա ՄանուկյանՍտեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհըՄոսկվան հերքում է Թբիլիսիի վրա քաղաքական ճնշումըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորություններըՓաշինյանի օրոք անվտանգություն չկա. Հայաստանին խաղաղություն է պետք՝ անվտանգության երաշխիքներով և առանց զիջումների. Ուժեղ ՀայաստանՎայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում«Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքներըԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալինՌուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Միրովկա բնակավայրըԱՄՆ-ն և Իսրայելը քննարկում են Կոնգրեսի ընտրություններից հետո Իրանի դեմ նոր գործողություն սկսելու հարցը․ NYT ԵՄ-ին անդամակցության մասին Փաշինյանի խոստումները կեղծիք են և իրականությանը չեն համապատասխանում. Ավետիք ՉալաբյանԲելառուսը պատրաստվում է պատերազմի. Լուկաշենկո Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների անցկացման վայր․ Պեսկով «Հայ Վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտները ելույթ ունեցան COP17-ինՀայաստանում վարորդներին ստուգելու նոր կարգ է նախատեսվում Վարդապետյանը և Կոբախիձեն քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը Հոկտեմբերի 24-ին Վեներա մոլորակը կանցնի Երկրի և Արեգակի միջև Ադրբեջանն արգելել է նաև Թուրքիայի «Նոր բարօրություն» իսլամիստական կուսակցության (Yeniden Refah) առաջնորդ Ֆաթիհ Էրբաքանի մուտքը Թուրքիայի իշխանական վերնախավում կլանների պայքարի մասին ակնարկներ․ Բերաթ Ալբայրաքը խախտել է լռությունը ԵՄ-ն ակնկալում է համոզել Կանադային և Մեծ Բրիտանիային՝ ավելացնել Ուկրաինային տրամադրվող ֆինանսական օգնությունը Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ 5000-ի փոխարեն՝ 20000 դրամ․ նոր տուգանք վարորդների համար Մխիթարյանի գոլային փոխանցումը ՉԼ խաղում Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ Ոսկու գինն աճել է. որքան է մեկ գրամի արժեքը Իշխանություններին չի հաջողվելու երկար զսպել քաղաքացիների զայրույթը. Աննա ԿոստանյանԿամ մենք կոչնչացնենք նրանց, կամ նրանք՝ մեզ. Նեթանյահու Գավառ համայնքի բնակիչների ջերմ ընդունելությունը մեզ մեծ ուրախություն ու վստահություն է ներշնչումՍևանա լճից ավելի շատ սիգ որսալու թույլտվություն կտրվի Կկարգավորվեն մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու հետ կապված հարաբերությունները Գավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցConverse Leasing. Ani Tuff՝ տուֆագործության տասնամյակների պատմության և զարգացման պատմություն
Ամենադիտված