Պենտագոնը Մերձավոր Արևելքի օբյեկտներից դուրս է բերում զինծառայողների մի մասին ԵՄ երկրները քննարկում են Ուկրաինայի կարգավորման շուրջ ՌԴ-ի հետ բանակցողի թեկնածությունը Հոկտեմբերի 22-ին և 23-ին ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության բոլոր ստորաբաժանումները կաշխատեն մինչև ժամը 20․00-ն Վայոց ձորում իրանցի վարորդը «Hyundai»-ով բшխվել է երկաթե արգելապատնեշներին․ վիրավnրը վարորդի 11-ամյա դուստրն է Խաղաղության համաձայնագիրը կարող է ավելի մոտ լինել, քան երբևէ. Թրամփ Պաշտոնատար անձինք այցելել են Սյունիք՝ TRIPP նախագծի մեկնարկի հետ կապված հարցերը տեղում քննարկելու Վտանգավոր ազդակներ, անհանգստացնող հեռանկար. «Փաստ» Թրամփն իրատեսական է համարում Ուկրաինայի հարցով գործարքը Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 22-ին


Ուկրաինական դրոնները հարվածել են Սոչիի մերձակայքում գտնվող նավթաբազային և ՀՕՊ դիվիզիոնին

Սեպտեմբերի 4-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը զանգվածային հարձակում են իրականացրել Սոչի քաղաքի և Սիրիուս ավանի վրա, հայտնել են Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբից։ Հարվածի տակ են հայտնվել նավթաբազան, որտեղ հրդեհ է բռնկվել, ինչպես նաև մի քանի բնակելի տներ և շենքեր։ «Նախնական տեղեկություններով՝ տուժածներ չկան», — նշել են օպերշտաբում և տեղի բնակիչներին կոչ արել չհրապարակել հարձակման հետևանքների կադրերը։ Ըստ ուկրաինական մոնիթորինգային Exilenova+ ալիքի տվյալների՝ դրոնների թիրախը եղել է «Ռոսնեֆտին» պատկանող Ադլերի նավթաբազան։

Իր հերթին, Սիրիուսում, ինչպես ականատեսների լուսանկարներով պարզել է Astra-ն, անօդաչու սարքերը հարվածել են Ս-300 կամ Ս-400 զենիթահրթիռային համալիրների դիվիզիոնին։ Ավելի վաղ Սիրիուսի տարածքը բազմիցս ենթարկվել էր դրոնների հարձակումների, իսկ զինվորականները՝ հարձակումները կանխելու համար, «Բալթիկայի թևեր» լողափի մոտ տեղադրել էին հսկայական ռադար։ Սիրիուսից և հարձակման ենթարկված նավթաբազայից մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա գտնվում է Վլադիմիր Պուտինի ամառային նստավայրը՝ «Բոչարով Ռուչեյը»։ Այդ օբյեկտի պաշտպանությունն էլ լրացուցիչ ուժեղացվել էր ՀՕՊ-ի միջոցով։ Ընդ որում, 2025 թվականից Պուտինը դադարել է այցելել այդ նստավայր՝ անօդաչու սարքերի կանոնավոր հարձակումների ֆոնին։

Բացի այդ, անցած գիշեր ուկրաինական անօդաչու սարքերը հարձակվել են նաև Բաշկորտոստանում գտնվող Ստերլիտամակ քաղաքի վրա։ Ըստ ուկրաինական մոնիթորինգային Supernova+ ալիքի տվյալների՝ թիրախը եղել է «Ավանգարդ» պաշտպանական գործարանը։ Այն մասնագիտանում է պայթուցիկ նյութերի, զինամթերքի և մասնագիտացված տարայի արտադրության մեջ։ Տեղական իշխանությունները դրոնների հարձակումը չեն մեկնաբանել։

Բացի այդ, գիշերվա ընթացքում Մոսկվային մոտենալիս խոցվել է 35 անօդաչու սարք, հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ «Արտակարգ ծառայությունների մասնագետներն աշխատում են բեկորների ընկնելու վայրերում», — գրել է նա՝ առանց մանրամասներ ճշտելու։ Այս ֆոնին Ռոսավիացիան արդեն երրորդ գիշերն անընդմեջ սահմանափակումներ է հայտարարել մոսկովյան երեք օդանավակայաններում՝ Վնուկովոյում, Դոմոդեդովոյում և Ժուկովսկում, օդանավերի ընդունման և թռիչքների իրականացման համար։ Նախորդ օրերին մայրաքաղաքի օդանավակայաններում տասնյակ չվերթներ չեղարկվել էին, իսկ մի քանի հարյուրը՝ հետաձգվել՝ անօդաչու սարքերի սպառնալիքի պատճառով։

Պենտագոնը Մերձավոր Արևելքի օբյեկտներից դուրս է բերում զինծառայողների մի մասին ԵՄ երկրները քննարկում են Ուկրաինայի կարգավորման շուրջ ՌԴ-ի հետ բանակցողի թեկնածությունը Հոկտեմբերի 22-ին և 23-ին ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության բոլոր ստորաբաժանումները կաշխատեն մինչև ժամը 20․00-ն Վայոց ձորում իրանցի վարորդը «Hyundai»-ով բшխվել է երկաթե արգելապատնեշներին․ վիրավnրը վարորդի 11-ամյա դուստրն է Խաղաղության համաձայնագիրը կարող է ավելի մոտ լինել, քան երբևէ. Թրամփ Պաշտոնատար անձինք այցելել են Սյունիք՝ TRIPP նախագծի մեկնարկի հետ կապված հարցերը տեղում քննարկելու Վտանգավոր ազդակներ, անհանգստացնող հեռանկար. «Փաստ» Թրամփն իրատեսական է համարում Ուկրաինայի հարցով գործարքը Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 22-ին «Մենք Ռուսաստանի հետ «քաղցր» հարաբերություններ ունեինք, իսկ հիմա խաղում ենք անհասկանալի ավանտյուրաներով». «Փաստ» Իրանը նախազգուշացրել է ԱՄՆ ռազմակայանների դեմ հնարավոր գործողությունների մասին Պոպուլիզմի ծխածածկույթը. ինչպես են կեղծ ելակետերով խեղաթյուրվում բարդ հարցերը. «Փաստ» ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս նավի վրա hարձակման մասին Մեկ մարդ զոհվել է, ութը տուժել են Սաուդյան Արաբիայում օդանավակայանի վրա հարձակման հետևանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ» Արևմուտքի «կարմիր գծերը» և Փաշինյանի քաղաքական մենաշնորհի վախճանը. «Փաստ» Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ» «Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ» «Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ» Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ» Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի բանակցում Իրանի հետ Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 22-ից 26-ինԳազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Երևանում և մարզերումՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալելԴուրս եկե՛ք փողոց ու հարցրեք մարդկանց․ իրար հերթ չտալով տեսանյութեր եք հրապարակում՝ չհասկանալով, որ մնացել եք ձեր իսկ կազմակերպած շոուների տակ․ Անդրանիկ ԳևորգյանԻնչպիսի՞ն է էբոլայի ռիսկը Հայաստանի համար․ ԱՆ-ից հայտնում ենԱրտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունըՈչ մի դեպքում չպետք է թույլ տանք Փաշինյանին շանտաժի միջոցով նոր Սահմանադրություն ընդունել. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրությունների նկատմամբ ապօրինությունները շարունակվում են. Մամիկոն Ասլանյան30 մլն. դոլար թռցնողները կոռուպցիայի մասին են խոսում. Գառնիկ ԴավթյանԿոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել է5000 դրամի փոխարեն 20 000 դրամ. ՆԳՆ–ն էլ ավելի կխստացնի տուգանքներըԻրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունըԵրկու դպրոց՝ մեկ կրթահամալիր․ ո՞ր դպրոցներն են միավորվելուՋուր չի լինելու. հասցեներԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորԴուք զիջումների իշխանություն եք, ահա ձեր իրական պատկերը. մենք թույլ չենք տա իշխանությանը հերթական զիջումն անել․ Ուժեղ ՀայաստանՊուտինը, Թրամփը և Ծինփինը հաստատել են եռակողմ հանդիպում անցկացնելու իրենց պատրաստակամության մասին. ՈւշակովՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցԹրամփը հույս ունի խաղաղության համաձայնագրի հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև G20 գագաթնաժողովում․ «The Atlantic»Ոչ մի ահավոր բան չի պատահել․ Ռաֆինյան՝ «Բարսելոնայի» պարտության մասինԱրարատ Միրզոյանի համարհիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանԵս ուզում եմ, որ ամեն ինչ լավանա․ Արքայազն Հարրին՝ ընտանիքի անդամների հետ հարաբերությունների մասինՓորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունը
Ամենադիտված