Բելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը, այն ճանաչվել է վտանգավոր արտադրանք
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բելառուսի Պետական ստանդարտների կոմիտեն (Գոսստանդարտ) արգելել է հայկական «Երևան 2800» կոնյակի իրացումը՝ այն համարելով Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող։
Գոսստանդարտի ռեեստրի տվյալներով՝ Արմավիրի մարզում գործող «ՄԱՊ» ՓԲԸ-ի արտադրած ութամյա «Երևան 2800» կոնյակը ճանաչվել է վտանգավոր արտադրանք։ «Փորձարկումների արդյունքում պարզվել է, որ «տանինների (կաղնու նյութերի) զանգվածային խտություն» ցուցանիշը, որը պետք է կազմեր առնվազն 0,3 գ/դմ³, փաստացի կազմել է 0,14 ± 0,01 գ/դմ³։ Այսպիսով, արտադրանքին տրվել են որոշակի տեսակի արտադրանքին բնորոշ արտաքին տեսք և առանձին հատկություններ, սակայն այն չի կարող նույնականացվել որպես այն արտադրանքը, որի անվան տակ ներկայացվում է», — հայտնել են Գոսստանդարտից։
Արգելվել են տվյալ ապրանքի իրացումը, ներմուծումն ու շրջանառությունը, ինչպես նաև դադարեցվել է համապատասխանության գնահատման փաստաթղթերի գործողությունը։
Ավելի վաղ Բելառուսում նույն պատճառաբանությամբ արգելվել էր նաև վրացական Sachukari Traditional կոնյակի վաճառքը, որը ներկայացվում էր որպես վեց տարվա հնեցմամբ արտադրանք։
Հետևեք մեզ՝ այստեղ