Նավի վթարի գործով 3 ադրբեջանցի է ձերբակալվել
ՄիջազգայինՀյուսիսային Կիպրոսի իշխանությունները նավի վերջին վթարի գործով ձերբակալել են Ադրբեջանի երեք քաղաքացու՝ Վալեհ Գումբատովին, Ռաշադ Իբրահիմովին և Գադիր Գուլիևին։
Ըստ տեղական լրատվամիջոցների՝ երեքն էլ աշխատել են վթարի ենթարկված նավի վրա։
Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 30-ին։ Թուրքիայի դրոշով լաստանավում եղել է 267 ուղևոր։ Վթարի հետևանքով 8 մարդ զոհվել է, ևս 20-ը համարվում են անհետ կորած։