Անօդաչու թռչող սարքեր են հարձակվել Մոսկվայի մարզի վրա
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մոսկվայի մարզի վրա անօդաչու թռչող սարքեր են հարձակվել, վնասվել են երկու բնակելի շենքեր և մեկ գործարան։
Մոսկվայի մարզպետ Անդրեյ Վորոբյովի խոսքով՝ գիշերը խոցվել է 56 անօդաչու թռչող սարք։
Մեկ անօդաչու թռչող սարք հարվածել է Կուբինկայում բնակելի շենքի, հրդեհներ են բռնկվել երեք հարկերում։ Պավլովսկի Պոսադում վնասվել է ևս մեկ բնակելի շենք, որի ութ բնակարանի պատուհաններ են պայթել։
Բոգորոդսկի շրջանի Բոլշոե Բունկովո գյուղում անօդաչու թռչող սարքը հարվածել է գործարանի, հրդեհ է բռնկվել։
Հետևեք մեզ՝ այստեղ