Քիմ Քարդաշյանը պատասխան դատական հայց է ներկայացրել ընկերության դեմ, որն իրենից 200 մլն դոլար է պահանջում
LifeStyle.news.am-ը գրում է .
Քիմ Քարդաշյանը դատի է տվել այն ընկերությանը, որն ուզում է դատական կարգով նրանից 200 մլն դոլար պահանջել, գրում է Daily Mail-ը։

Hillair Capital Management LLC-ն ու դրա դուստր ընկերությունը՝ Cayman Island-ը, մարտին դատի էին տվել Քիմ, Քլոե ու Քորթնի Քարդաշյաններին՝ պնդելով, որ քույրերը խախտել են իրնեց իսկ ապրանքանիշի կոսմետիկայի գովազդային պայմանագրերը:

Քարդաշյանների գերդաստանը հանդես է եկել պատասխան հայցով՝ մեղադրելով ընկերությանը պայմանագիրը խախտելու մեջ, քանի որ Hillair Capital–ը պետք է զբաղվեր Քարդաշյանների ապրանքանիշի մարկետինգով, ինչը քույրերի կարծիքով՝ ընկերությունը պատշաճ կերպով չի արել՝ վնասելով Քարդաշյանների ընտանիքի շահերին:
«Hillair-ը Քարդաշյանների ընտանիքին խոստացել էր անել ներդրումներ, որոնք թույլ կտային ավելացնել վաճառքի ծավալը ու դուրս գալ նոր շուկաներ, բայց պայմանագիրը ստորագրելուց մեկ տարի անց պարզ է դարձել, որ ընկերությունը մտադիր չէ բիզնես անել Քարդաշյանների ընտանիքի հետ»,- հայտնել է Քարդաշյանների ընտանիքի ներկայացուցիչը: